Կեղծ խաղարկություններ «Երևան Սիթիի» անունից. ինչպես են ինդոնեզական էջերը տեխնիկա «նվիրում»

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերում կրկին ակտիվացել են «Երևան Սիթի» և այլ սուպերմարկետների ցանցերի անվան տակ գործող կեղծ էջեր։ Այս էջերը հայաստանյան օգտատերերին խոստանում են թանկարժեք մրցանակներ կամ խոտանված կենցաղային տեխնիկա՝ պահանջելով կատարել պարզ գործողություններ։ Ֆեյսբուքյան էջեր Փետրվար 17, 2026 «Երևան Սիթին» քերծվածքների պատճառով տալիս է 400 խմորախառնիչ և այլ թանկարժեք «նվերներ» Նմանատիպ գրառումները շատ … Read more

Արցախցիների խնդիրները՝ քաղաքացիություն ստանալու ճանապարհին

Արցախից  բռնի տեղահանվածների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը շատ դեպքերում սկսվում է ոչ թե դիմումից, այլ փաստաթղթերի վերականգնումից։ Շատերը ամիսներ են ծախսում՝ փաստաթուղթ վերականգնելու համար։ Մեկ այլ խնդիր է քաղաքացիություն ստանալու ուշացումները, ինչի պատճառով արցախցիները չեն կարողանում դիմել բնակապահովման ծրագրին։ Փաստաթղթերի վերականգնման խնդիր Ծննդյան վկայականներ, ամուսնության վկայականներ, ծնողների փաստաթղթեր, որոնք մնացել են Արցախում. արցախցիների համար … Read more

Հայաստանը կարևորում է դեպի Վրաստան նոր օդային էլեկտրահաղորդման գծի կառուցումը. նախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 20-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունից: Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարագային հարցեր։ Նախարար Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դեպի Հայաստան-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի … Read more

Մոդուլային ատոմակայանների շուրջ պնդումները. ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck  Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ամիսներ շարունակ քաղաքական դաշտում և փորձագիտական շրջանակներում քննարկվում են փոքր մոդուլային ռեակտորների արդյունավետության, անվտանգության, կիրառման միջազգային փորձի և հնարավոր ռիսկերի վերաբերյալ տարբեր պնդումներ։ Հայաստանն ու ԱՄՆ-ն փետրվարի 9-ին ստորագրեցին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարություն։ … Read more

Աջափնյակում սպանության դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Աջափնյակում տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ձերբակալման որոշում է կայացվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են դատախազությունից: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի(սպանությունը) 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից) 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ … Read more

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։ «Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա Երևանում»,- գրել է Ջորկաեֆը։ Մայիսի 4-ին Երևանում կանցկացվի Եվրոպական … Read more

Երևանի քաղաքապետարանը շինարարներին է մեղադրում առանց բիտումի ասֆալտապատման համար

Մենք բիտումի խնդիր չունենք, բայց ունենք որոշ հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում և առանց բիտումի է ասֆալտապատում: Այս մասին փետրվարի 20-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղական Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով Երևանի փողոցների փոսալցման աշխատանքների վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններին: «Շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցներն այսօր երեկոյան պարզել են, որ Վարդանանց փողոցում փոսալցումը կատարվել … Read more

Հայաստանում սպանությունների թիվն աճել է

Գևորգ Թոսունյան Հայաստանում 2025-ին նախորդ տարվա համեմատ աճել է սպանության դեպքերի թիվը: Ներքին գործերի նախարարությունից ՍիվիլՆեթին հայտնել են, որ 2025-ի 12 ամիսների ընթացքում գրանցվել է սպանության 50 հաստատված դեպք՝ 2024-ի 45-ի փոխարեն: Ըստ ՆԳՆ-ի՝ 2025-ին արձանագրված բոլոր 50 դեպքերն էլ բացահայտվել են: Նշվում է նաև, որ 2024-ին գրանցված 45 դեպքերից բացահայտվել էր 39-ը: Աշխարհագրական բաշխվածությունը … Read more

«Աջափնյակ» կայարանի շինարարության մրցույթը կհայտարարվի այս կամ մյուս տարի. փոխքաղաքապետ

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության մրցույթը կհայտարարվի, ամենայն հավանականությամբ, այս կամ մյուս տարի: Այս մասին փետրվարի 20-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը: «Այժմ մենք ունենք փորձաքննության արդյունքները, որը  մեզ թույլ է տալիս արդեն գնալ մրցույթային ճանապարհով»,- ասաց Փամբուխչյանը: Փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ «Աջափնյակ» կայարանի նախագծի պատվիրման և ձեռքբերման ժամանակ հնարավոր հանցագործության դեպքի առթիվ քրեական … Read more

Օրենքի անունով՝ ընդդեմ օրենքի. ինչու են վտանգավոր եկեղեցու դեմ իշխանության գործողությունները

Տիգրան Գրիգորյան DemocracyWatch — Փետրվարի 14-ին քրեական գործ հարուցվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ։ Գործը վերաբերում է դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու մեղադրանքին՝ կապված Հայ առաքելական եկեղեցու Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում Արման (Գևորգ) Սարոյանին ժամանակավորապես վերականգնելու հետ։ Հունվարի 10-ին Գարեգին Բ կաթողիկոսը Գևորգ Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից՝ նշելով լիազորությունների չարաշահման, պարտականությունների թերացման և … Read more