Ո՞վ կկառավարի Հայաստանի երկաթգծերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց՝  լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը ստանձնի Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամ որևէ երկիր, քանի որ երկաթգծերի ռուսական վերահսկողությունը կարող է նպաստել Հայաստանի շրջանցման ծրագրերին։ «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են այս հայտարարությունները՝ փորձելով հասկանալ դրա պատճառներն ու հնարավոր զարգացումները։  The post Ո՞վ կկառավարի Հայաստանի երկաթգծերը appeared … Read more

Աշխարհն առաջիկա 10 օրվա ընթացքում կիմանա՝ ԱՄՆ-ն համաձայնության կգա Իրանի հետ, թե կդիմի ռազմական գործողությունների. Թրամփ

Աշխարհը «հավանաբար առաջիկա 10 օրվա ընթացքում» կիմանա՝ արդյոք Միացյալ Նահանգները համաձայնության կգա Իրանի հետ, թե կդիմի ռազմական գործողությունների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է BBC-ն: Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Թրամփը, անդրադառնալով Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, նշել է. «Մենք պետք է կայացնենք բովանդակալից գործարք, հակառակ դեպքում վատ բաներ … Read more

Սոցցանցերը դեռահասների համար փակե՞լ, թե՞ ոչ

Սոցիալական ցանցերը  դարձել են հայ դեռահասների առօրյայի մաս՝ ինքնարտահայտման, ճանաչման և երբեմն՝ մրցակցության հարթակ։ Սակայն տեսանյութերի հետևում թաքնված են այլ ռիսկեր՝ կիբերբուլինգ, անհայտ մարդկանց հաղորդագրություններ, անձնական տվյալների արտահոսք և այլն։ Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի սահմանափակման հնարավորությունը։ Նախագիծը դեռ քննարկման փուլում է։ The post Սոցցանցերը դեռահասների համար փակե՞լ, թե՞ ոչ appeared … Read more

Վաշինգտոնում Ալիևի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել ադրբեջանցի ակտիվիստներին

Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ միջադեպը, որի ընթացքում վերջիններս, ըստ ականատեսների և տարածված տեսանյութերի, դաժան ծեծի են ենթարկել Waldorf Astoria հյուրանոցի դիմաց բողոքի խաղաղ ակցիա իրականացնող ադրբեջանցի վտարանդի ակտիվիստներին։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, երբ մի խումբ ընդդիմադիր ակտիվիստներ հավաքվել էին ԱՄՆ մայրաքաղաքի շքեղ հյուրանոցի մոտ՝ պահանջելով … Read more

Արմավիրում խուզարկություններ են իրականացվում

Այս պահին ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողներն Արմավիրի մարզի մի շարք հատվածներում, այդ թվում՝ Մերձավանում, խուզարկություններ են իրականացնում։ Տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից: Կառույցից մանրամասներ չհայտնեցին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն The post Արմավիրում խուզարկություններ են իրականացվում appeared first on CIVILNET.

Եպիսկոպոսաց դասը կոչ է անում իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները

Փետրվարի 17-19-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտել է իր աշխատանքները։ Այս մասին ասված է «Ամենայն Հայոց Կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաք» ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրության մեջ: Հավաքի արդյունքում ժողովականները հանդես են եկել հայտարարությամբ․ «Մենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կ․Պոլսի … Read more

Կարծում եմ՝ Փաշինյանն ու Ալիևն ընկերացել են. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության խորհրդի առաջին նիստին անդրադարձել է հայ–ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դարձել են «լավ ընկերներ»։ Դիմելով Փաշինյանին և Ալիևին՝ Թրամփը մասնավորապես, ասել է. «Ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել։ Դուք արդեն ընկերներ եք։ Ի դեպ, երբ նրանք եկան իմ գրասենյակ, նրանք կանգնել էին … Read more

Փաշինյանն ու Ալիևը ոչ պաշտոնական զրույց են ունեցել Վաշինգտոնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ոչ պաշտոնական շփում է ունեցել  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցին ներկա էին նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոևը։  Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն է՝ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Միացյալ Նահանգներ են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:  The post Փաշինյանն ու Ալիևը ոչ պաշտոնական զրույց են … Read more

Փաշինյանն ու Ալիևը ոչ պաշտոնական զրույց են ունեցել Վաշինգտոնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ոչ պաշտոնական շփում է ունեցել  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցին ներկա էին նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոևը։  Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն է՝ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Միացյալ Նահանգներ են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:  The post Փաշինյանն ու Ալիևը ոչ պաշտոնական զրույց են … Read more

Հայաստան կայցելի ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքները։ ՆԳ նախարարը ներկայացրել է վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն ու վերահաստատել … Read more