«Քարֆուր» սուպերմարկետում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել

«Քարֆուր» սուպերմարկետում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները «Սի Ար Էֆ Ռիթեյլ» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ «Քարֆուր») պատկանող հացաբուլկեղենի, ալրային հրուշակեղենի, կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Արշակունյաց պողոտա) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Կրուասան կրեմով», «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» և «Նուտելայով տորթ» արտադրատեսակներից և հանձնել … Read more

Մարթա Կոսը մարտի 19-20-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-20-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան՝ նախապատրաստելու ԵՄ-Հայաստան անդրանիկ գագաթնաժողովը և քննարկելու ռազմավարական գործընկերության նոր օրակարգը։ Այս մասին տեղեկանում են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից։   հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի նախաշեմին Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում արդեն իսկ գնահատել են համագործակցության առաջընթացը, որը հիմնված է Համապարփակ և ընդլայնված … Read more

AI «քահանան», Գարեգին Բ-ի «սպանության» ծրագիրը և ԵԽԽՎ բանաձևը․ ապատեղեկատվական նոր արշավ 

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վերջին շաբաթներին ռուսալեզու և անգլալեզու մի շարք հարթակներում տարածվել են «հետաքննական» ձևաչափով հրապարակումներ, որոնք պնդում են, թե Հայաստանում իրականացվում են բարձրաստիճան հոգևորականների զանգվածային խոշտանգումներ, դատարանները գտնվում են կառավարության բացարձակ վերահսկողության տակ, իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իբր գոյություն ունի ֆիզիկական վերացման գաղտնի ծրագիր։  Հոդվածներում նաև վկայակոչվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական … Read more

Փաստաթղթերի վերականգնում, ուշացումեր. արցախցիների պայքարը քաղաքացիության համար 

Արցախից  բռնի տեղահանվածների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը շատ դեպքերում սկսվում է ոչ թե դիմումից, այլ փաստաթղթերի վերականգնումից։ Մի շարք արցախցիներ ամիսներ են ծախսում՝ փաստաթուղթ վերականգնելու համար։ Մեկ այլ խնդիր է քաղաքացիություն ստանալու ուշացումները, ինչի պատճառով արցախցիները չեն կարողանում դիմել բնակապահովման ծրագրին։ The post Փաստաթղթերի վերականգնում, ուշացումեր. արցախցիների պայքարը քաղաքացիության համար  appeared first on CIVILNET.

Հայաստանում «կոռուպցիոն իրավիճակի լճացում» է. Վարուժան Հոկտանյան

Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով մեկ միավորի նահանջ է գրանցել։ ՍիվիլՆեթի տաղավարում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը վերլուծում է, թե ինչու հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ կառույցների ստեղծումն ու ռազմավարությունները չեն փոխում կոռուպցիայի վերաբերյալ ընկալումները։ Ինչո՞ւ է իրական շահառուների բացահայտման գործընթացը մնում «տխուր վիճակում», և որտե՞ղ է սխալվում իշխանությունը։ The post Հայաստանում «կոռուպցիոն իրավիճակի լճացում» է. … Read more

Երևանում սպանված Չեչնիայի քաղաքացուն կհուղարկավորեն Հայաստանում՝ պետության միջոցների հաշվին

Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով Երևան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի ենթադրյալ սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել: Դեպքից 4 ամիս անց Քննչական կոմիտեն հայտնել է՝ կնոջ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Դեպքից ամիսներ անց իրավապահները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել, հայտնում է Ազատությունը։ Հայ և ռուս իրավապաշտպանները … Read more

Երևանում ամեն 35-րդ մարդ ունի քաղցկեղ․ «Հետք»

 2025-ին հրապարակված տվյալներով՝ անկախացումից ի վեր ամեն տարի քաղցկեղի նոր հայտնաբերվող դեպքերը երկու անգամ աճել են։ Նույն տվյալների համաձայն, Երևանում ամեն 35-րդ մարդ ունի քաղցկեղ։  Հետքը գրում է, որ Առողջության և առողջապահության ինստիտուտի չարորակ նորագոյացությունների 2025-ի վիճակագրական տարեգրքում ներկայացված տվյալները փաստում են քաղցկեղի հիվանդացության և 2024-ի տարեվերջին հաշվառման մեջ գտնվող բուժառուների թվի շարունակական և մտահոգիչ … Read more

Պետությունը ներդրողներին թույլ կտա օրենքների փոփոխման դեպքում 5 տարի աշխատել հին կանոններով

Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է ներդրումային ոլորտի հիմնարար վերափոխում, որի նպատակն է գործարարներին պաշտպանել օրենսդրական կտրուկ փոփոխություններից և բարձրացնել երկրի վստահելիությունը միջազգային ներդրողների աչքերում։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 19-ի նիստին։ Բարեփոխման կետերից մեկը «հնգամյա կայունության երաշխիքն» է։ Եթե ներդրում կատարելուց հետո պետությունը փոխի օրենքները, գործարարը կկարողանա ևս 5 տարի աշխատել իր համար նախկին՝ ավելի … Read more

Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

Փետրվարի 18-ին Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Հիվանդության գաղտնի շրջանը կազմում է 2-12 օր, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի … Read more

Պետբյուջեից 521 մլն դրամ կհատկացվի 2021-ի ընտրություններում շեմը հաղթահարած 4 ուժի

2021-ի խորհրդարանական ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարած քաղաքական ուժերը պետական բյուջեից ընդհանուր 521 մլն դրամ կստանան։ Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության փետրվարի 19-ի նիստին։ Համաձայն գործադիրի որոշման նախագծի, որը հիմնված է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի վրա, ֆինանսավորումը բաշխվել է չորս հիմնական քաղաքական միավորների միջև՝ ըստ նրանց ստացած քվեների համամասնության։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն. Կստանա ամենախոշոր հատկացումը՝ 268,3 … Read more