Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով Երևան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի ենթադրյալ սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել: Դեպքից 4 ամիս անց Քննչական կոմիտեն հայտնել է՝ կնոջ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Դեպքից ամիսներ անց իրավապահները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել, հայտնում է Ազատությունը։
Հայ և ռուս իրավապաշտպանները պնդում են՝ այս երկու քաղաքացիները կապեր ունեն Չեչնիայի գործող նախագահ Ռամզան Կադիրովի ռեժիմի հետ:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Բայմուրադովայի հուղարկավորությունն իրականացվելու է պետության միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով Հայաստանում։ Բայց երբ՝ քննիչը դեռ չի որոշել:
Եռօրյա որոնումներից հետո 2025-ին հոկտեմբերին Երևանում մահացած էր հայտնաբերվել ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Հայաստանում ապաստանած Այշաթ Բայմուրադովան։
Բայմուրադովան Հայաստանի իշխանություններից, ըստ ընկերների, քաղաքական ապաստան չէր խնդրել։ Չեչնիայում նա չի հաշտվել բռնատիրական կարգերի հետ։
Մանրամասներ հայտնի չեն, թե անձնական ինչ խնդիրներ է ունեցել Այշաթ Բայմուրադովան Չեչնիայում։
The post Երևանում սպանված Չեչնիայի քաղաքացուն կհուղարկավորեն Հայաստանում՝ պետության միջոցների հաշվին appeared first on CIVILNET.