Բալթիկ ծովի ափին՝ Շլեզվիգ-Հոլշտայնում, արդեն մեկնարկել են ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժությունները՝ «Անսասան նետ» գործողությունը, հաղորդել է Bild-ը։
Ուշագրավն Ամերիկայի Միացյալ Նահանգների անմիջական բացակայությունն է։
Զորավարժություններին մասնակցում է ընդհանուր առմամբ մոտ 10,000 զինծառայող, ավելի քան 1,500 միավոր տեխնիկա և 17 նավ 13 երկրներից։ ՆԱՏՕ-ի զորավարժությունները զորքերի արագ տեղակայման վարժանքներ են Հարավային Եվրոպայից դեպի արևելյան թև։ Դեսանտին մասնակցում է ընդհանուր առմամբ 15 նավ և 2,600 զինծառայող։ Մասնակից երկրների թվում են Թուրքիան, Իսպանիան, Իտալիան և Հունաստանը։ Զորավարժություններին հետևում է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։