ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության խորհրդի առաջին նիստին անդրադարձել է հայ–ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դարձել են «լավ ընկերներ»։
Դիմելով Փաշինյանին և Ալիևին՝ Թրամփը մասնավորապես, ասել է.
«Ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել։ Դուք արդեն ընկերներ եք։ Ի դեպ, երբ նրանք եկան իմ գրասենյակ, նրանք կանգնել էին օվալաձև սենյակի հակառակ կողմերում, իրարից հեռու։ Նրանց առաջարկեցի մոտենալ միմյանց։ Հասկանալի է, մարդիկ 32 տարի շարունակ սպանել են միմյանց։ Մեկ ժամ անց, երբ ստորագրեցինք համաձայնագիրը, նրանք գրկախառնվեցին։ Այժմ ունենք խաղաղություն երկու կարևոր երկրների միջև։ Ես երբեք չեմ մոռանա այդ ակնթարթները։ Դուք կարճ ժամանակում հասաք հաջողության, դուք բավականին ուժեղ եք և կարող եք հպարտանալ ձեզնով։ Շնորհակալ եմ ձեզ»։
ԱՄՆ-ի նախագահն առաջարկել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին ոտքի կանգնել. Ներկաներն ծափահարել են ու ականատես եղել Փաշինյանի ու Ալիևի ձեռքսեղմմանը։
The post Կարծում եմ՝ Փաշինյանն ու Ալիևն ընկերացել են. Թրամփ appeared first on CIVILNET.