Աջափնյակում սպանության դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Աջափնյակում տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ձերբակալման որոշում է կայացվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են դատախազությունից:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի(սպանությունը) 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից) 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասով (կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ կրելը):

Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում փետրվարի 18-ին շուտ 40 երիտասարդների մասնակցությամբ զինված միջադեպ էր տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, 10-ը՝ վիրավորվել:

The post Աջափնյակում սպանության դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել appeared first on CIVILNET.

Leave a comment