Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։

«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա Երևանում»,- գրել է Ջորկաեֆը։

Մայիսի 4-ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ հանդիպումը։

The post Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան appeared first on CIVILNET.

Leave a comment