Հութիները Կարմիր ծովով նավերի անվտանգ անցման համար թույլտվությունների համակարգ են սահմանել․ գրել է «The Wall Street Journal»-ը։
Կապիտաններից պահանջվում է էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրել տեղեկություններ նավի վերաբերյալ ու հաստատել, որ այն կապ չունի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսրայելի կամ Սաուդյան Արաբիայի հետ։
Պարբերականը նշել է, որ «Անսար Ալլահ» շարժումը սովորաբար արձագանքում է 24 ժամվա ընթացքում՝ տրամադրելով յոթ օր գործող անցման թույլտվություն և նավարկման վերաբերյալ ցուցումներ։