Գևորգ Թոսունյան
Հայաստանում 2025-ին նախորդ տարվա համեմատ աճել է սպանության դեպքերի թիվը: Ներքին գործերի նախարարությունից ՍիվիլՆեթին հայտնել են, որ 2025-ի 12 ամիսների ընթացքում գրանցվել է սպանության 50 հաստատված դեպք՝ 2024-ի 45-ի փոխարեն:
Ըստ ՆԳՆ-ի՝ 2025-ին արձանագրված բոլոր 50 դեպքերն էլ բացահայտվել են: Նշվում է նաև, որ 2024-ին գրանցված 45 դեպքերից բացահայտվել էր 39-ը:
Աշխարհագրական բաշխվածությունը
Ըստ մարզային բաշխվածության՝ ամենաշատ դեպքերն արձանագրվել են Երևանում և Կոտայքի մարզում:
- Երևանում սպանությունների թիվը 13-ից հասել է 17-ի:
- Կոտայքի մարզում գրանցվել է կտրուկ աճ. 2024 թվականի 5 դեպքի դիմաց 2025-ին արձանագրվել է 12 դեպք:
- Լոռու մարզում դեպքերի թիվը կրկնապատկվել է՝ 3-ից դառնալով 6:
- Արմավիրում նույնպես աճ է նկատվել՝ 3-ից հասնելով 7-ի:
Որոշ մարզերում 2024-ի հետ համեմատ 2025-ին արձանագրվել է հանցագործությունների թվի նվազում: Մասնավորապես, Արարատում դեպքերը 6-ից կրճատվել են և հասել 1-ի, իսկ Շիրակի մարզում՝ 6-ից դարձել 3: Տավուշի մարզում, որտեղ 2024-ին գրանցվել էր 2 դեպք, 2025-ին սպանության դեպքեր չեն արձանագրվել:
Կարդացեք նաև՝
The post Հայաստանում սպանությունների թիվն աճել է appeared first on CIVILNET.