ՀՀ կառավարության հաստատած N1706-Ն որոշմամբ սահմանվել են 2027 թվականի ընթացքում Հայաստանի տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների՝ խոշոր եղջերավոր անասունների մսի, խոզի մսի և թռչնամսի սակագնային քվոտաները։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է սակագնային արտոնությունից օգտվելու հայտերի ընդունման կարգի և վերջնաժամկետի մասին։
Ինչու է դա կարևոր. Սահմանված սակագնային քվոտայի շրջանակում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծման ժամանակ տնտեսվարողների նկատմամբ կկիրառվեն ներմուծման մաքսատուրքի նվազեցված կամ զրոյական դրույքաչափեր՝ զսպելով առաջին անհրաժեշտության մսամթերքի ներմուծման ինքնարժեքը։
Քվոտաների ծավալներն ու հայտերի ներկայացման կարգը.
-
2027թ. սահմանված սակագնային քվոտաները.
-
Թռչնամիս՝ 45.0 հազար տոննա։
-
Խոզի միս՝ 14.0 հազար տոննա։
-
Խոշոր եղջերավոր անասունների միս՝ 8.0 հազար տոննա։
-
Սակագնային քվոտայի շրջանակում «Բացթողում՝ ներքին սպառման համար» ընթացակարգով ներմուծելիս կգործեն նվազեցված կամ զրոյական ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր։
-
-
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը.
-
Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները հայտերը պետք է ներկայացնեն Էկոնոմիկայի նախարարություն՝ N1706-Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվա ընթացքում։
-
-
Դիմելու եղանակները.
-
Էլեկտրոնային եղանակով՝
[email protected]էլեկտրոնային հասցեին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված դիմումով և կից փաստաթղթերով։ -
Փոստային կամ առձեռն եղանակով՝ փաստաթղթերի փաթեթը նախարարություն ներկայացնելու միջոցով։
-