«Դա ցավալի է, բայց մեր վրիպումները չեն ազդում մարդկանց կյանքի վրա, մեր վրիպումները մարդկանց մահեր չեն բերել». Նարեկ Կարապետյանը՝ Սարգիս Կարապետյանի հայտարարության մասին

«Սա բոլորիս համար լավ քննություն է, որ մենք հասկանանք, թե ինչպես ենք մենք մեր վրիպումներին պատասխանում։ Ոչ թե որպես քաղաքական գործընթացներին մասնակից անձ, այլ որպես մեր հասարակության մասնակից՝ կարծում եմ, որ անգամ համատեքստից կտրված այդ արտահայտությունը մենք չպետք է թույլ տայինք, որ լիներ, քանի որ դա կարող էր ներկայացվել՝ որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին, որը … Read more

Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել են ռաֆթինգի, դահուկավազքի և այլ ձմեռային մրցաշարեր

Փետրվար 07,2026 21:20 Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին, որոնք տեղի են ունեցել Ապարան-Լուսագյուղ ճանապարհի Խաչասարի հատվածում: Ամենամյա փառատոնի շրջանակում տեղի են ունեցել մրցութային և սիրողական խաղեր, մասնակիցները հանդես են եկել մարզական և մշակութային ցուցադրական ելույթներով: Այս տարի Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել են ռաֆթինգի, դահուկավազքի և … Read more

Հայտնաբերվել է զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին

Փետրվար 07,2026 20:32 Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ՀՀ ՊՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական … Read more

Թուրքիան ու Ադրբեջանն ԱՄՆ-ի համար հարյուր անգամ ավելի կարևոր են, քան Հայաստանը․ Հրանտ Բագրատյան

«Հայաստանը Ռուսաստանի համար արժեք ունի, որովհետև իր գոյությամբ թույլ չի տալիս՝ թուրքական աշխարհը միավորվի, Թուրքիայի համար էլ ՀՀ-ն արժեք ունի, որովհետև խանգարում է, որ միավորվի թուրքական աշխարհը։ Ի՞նչ արժեք ունի ՀՀ-ն ԵՄ-ի համար, այն 10 տարի հետո մահանալու է․ ռեսուրս չկա»,- «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին … Read more

6 դաժան վկայություն՝ բռնի տեղահանված 120 հազար արցախցիների մասին. կայացավ «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի երեւանյան պրեմիերան

ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բրազիլիայում կայացած պրեմիերաներից հետո Արցախի 9-ամսյա շրջափակումը վերապրած, այնուհետեւ Ադրբեջանի զավթողական ու ցեղասպանական քաղաքականության պատճառով բռնի տեղահանված արցախցիների պատմությունները ներկայացնող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը ցուցադրվեց նաեւ Երեւանում: «Մենք այսօր ձեզ ներկայացնում ենք  6 պատմություն, եւ այդ 6 պատմության միջոցով  բռնի տեղահանված 120 հազար արցախցիների ճակատագիրը, այն մարդկանց ճակատագիրը, որը փոխվեց 2023թ սեպտեմբերին: … Read more

Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ տեղակալները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ

Կայացել են Հայաստանի Հանրապետության և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մեաս Կիմ Հենգի գլխավորությամբ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ քաղաքական, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, ներդրումային, կրթական, մշակութային, զբոսաշրջային և տեխնոլոգիական ոլորտներում փոխգործակցության … Read more

Հրատապ զեկույց` եկեղեցու ինքնավարությանը միջամտելու շարունակվող արշավի վերաբերյալ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հրատապ զեկույց՝ ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու շարունակվող արշավի վերաբերյալ։ Զեկույցում ներկայացված են կրոնական կազմակերպությունների ինքնավարության վերաբերյալ իրավունքի միջազգային չափանիշները, որոնց պարտավոր են հետևել ՀՀ իշխանությունները։ Նշված արշավի ընթացքում պետությունը՝ ի դեմս վարչապետի, ուժային կառույցների, այլ պաշտոնյաների, արդեն նաև՝ դատարանի, բազմաթիվ հարթություններում միջամտել է ՀԱՍԵ … Read more

«Ճիշտ ընտրություն չկատարելով՝ կախվածության մեջ ենք ընկնելու թուրք-ադրբեջանական քմահաճույքներից»․ Ձյունիկ Աղաջանյան

«Այս իշխանությունների պարագայում մեր պետությունը վերածվել է օբյեկտի։ Մենք պետք է օբյեկտից սուբյեկտի վերածվենք։ Սա այն ուղին է, որը մենք պետք է անցնենք»,- «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ Ըստ … Read more

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, զարգացման ռազմավարությանը և ավիացիոն ոլորտում իրականացվող ծրագրերին: Շրջայցի ընթացքում  Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են պետական նշանակության ծառայությունների, բժշկական և զբոսաշրջային ուղղություններով ընկերության կողմից իրականացվող աշխատանքները: Մանրամասներ են ներկայացվել բժշկական տարհանման և շտապ բժշկական ուղղաթիռային թռիչքների, արկածային տուրիզմի և փոքր ավիացիայի հնարավորությունների վերաբերյալ: Երկրի ղեկավարին նաև … Read more

«Մեր հասարակությունը Ֆրոյդի ստեղծած կոմֆորտ զոնայի մեջ է, նիկոլիզմն ինձ համար աղանդ է»․ Նաիրա Զոհրաբյան

«Մենք պիտի գտնենք ոչ ստանդարտ լուծումներ, քանի որ ոչ ստանդարտ իրավիճակներում ենք։ Մեր հասարակությունը Ֆրոյդի ստեղծած կոմֆորտ զոնայի մեջ է, որ ոչինչ կախված չէ մեզից, ամենը գալիս է տրավմաներից, ծնողներից և այլն»,-«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք … Read more