«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Դոլորս Մոնտսերատի հետ քննարկել են ԵԺԿ-ի հետ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը և խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 24-ին հանդիպել են Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակության հետ։

Քննարկվել են ԵԺԿ-ի հետ տարբեր ձևաչափերով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի ընտրական գործընթացների իրականացման առանձնահատկություններով, Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումներով, կուսակցությունների ֆինանսական թափանցիկությամբ, ինչպես նաև կուսակցություններում կանանց ներգրավվածության հարցով։

Խմբակցության անդամները խոսել են մեր երկրի եվրոպական ձգտումներից, անդրադարձել ներկուսակցական ընտրությունների անցկացմանը։ Ընդգծվել է գենդերազգայուն միջավայրի ստեղծման կարևորությունը։

Զրուցակիցներն արժևորել են ժողովրդավարական օրակարգերի առաջմղումը և դրան միտված բարեփոխումները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment