https://arm.sputniknews.ru/20261004/adrbejanci-zintsarajvoghi-krakvocic-vnasvatsq-stacats-knvoj-vitshaky-virahatutjunic-hetvo-kajun-e-107665047.html
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վնասվածք ստացած կնոջ վիճակը վիրահատությունից հետո կայուն է
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վնասվածք ստացած կնոջ վիճակը վիրահատությունից հետո կայուն է
Sputnik Արմենիա
Պատգամավորները տեսակցել են նաև վիրավոր կնոջ երեխաներին։ 04.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-04T12:35+0400
2026-10-04T12:35+0400
2026-10-04T12:36+0400
ադրբեջանցի
կին
վիրահատություն
լուսինե բադալյան
հիվանդանոց
սյունիք
սիսիան
շաքի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/04/107664489_0:522:1787:1527_1920x0_80_0_0_22d44e162083b756648ca7717718ca36.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է վիրահատությունից հետո։ Այս մասին հայտնել է ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, որը երեկ ՔՊ–ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ այցելել է հիվանդանոց նրան տեսակցելու։ «Շփվեցինք նաև քաջ մոր խիզախ զավակների հետ` պինդ էին, անհամբերությամբ սպասում էին մայրիկի հետ հանդիպմանը»,–գրել է նա`ոչ մի բառ չասելով այն մասին, որ նրանք տուժել են ադրբեջանցի զինծառայողի ներխուժման պատճառով։Նա վստահություն է հայտնել, որ Անին հնարավորինս շուտ կապաքինվի։Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։ Նա կալանավորվել է 2 ամսով։
սյունիք
սիսիան
շաքի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/04/107664489_0:354:1787:1694_1920x0_80_0_0_8e2045ffc0755681e21bceb6733756e6.jpg.webp
ադրբեջանցի, կին, վիրահատություն, լուսինե բադալյան, հիվանդանոց, սյունիք, սիսիան, շաքի
ադրբեջանցի, կին, վիրահատություն, լուսինե բադալյան, հիվանդանոց, սյունիք, սիսիան, շաքի
Պատգամավորները տեսակցել են նաև վիրավոր կնոջ երեխաներին։