Թրամփը դեռ որոշում չունի Իրանի հետ հակամարտության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը դեռ պետք է որոշում կայացնի Իրանի հետ հակամարտության վերաբերյալ, որը կավարտվի «լավ կամ վատ»։

«Հարցը միայն այն է, թե դա կլինի լավո՞վ, թե՞ վատով։ Մենք կարող ենք լավով, կարող ենք վատով»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ նշելով, որ Իրանն իբր «փաստացի հրաժարվում է միջուկային զենքի բոլոր ծրագրերից»։

ԱՄՆ-ն և Իսրայելը կողմից պատերազմն Իրանի դեմ սկսվել է փետրվարի 28-ին, երբ նրանք հարվածել էին Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր պատասխան հարվածներով։ 

Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։

ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։

 

Leave a comment