Եվս 5 ԵՊՀ ուսանող 1 մլն դրամի կրթաթոշակ է ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից

Հայտնի են 2026-2027 ուստարում Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակի արժանացած ԵՊՀ 5 ուսանողների անունները․ յուրաքանչյուրը ստացել է 1 միլիոն դրամ։

Կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023 թ․ Բանկի ու ԵՊՀ-ի միջև կնքված համագործակցության հուշագրով և շարունակվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ։

Այս տարի երիտասարդներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերից։ Հաշվի է առնվել նրանց ուսման առաջադիմությունը, հասարակական և ներբուհական ակտիվությունը, մասնակցությունը կամավորական աշխատանքներին, ինչպես նաև ներգրավվածությունն ինտելեկտուալ և գիտական միջոցառումներում ու գիտահետազոտական աշխատանքներում։

Ծրագիրը ներդրվել է՝ երիտասարդներին մոտիվացնելու և նրանց մեծ հաջողությունների ոգեշնչելու նպատակով։

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակային ծրագրի մեկնարկից ի վեր՝ անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ 30 ուսանողի։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment