Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի հունիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,788,193 հաճախորդ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 708,869-ով կամ 14%-ով։
Նրանցից 5,548,050-ը ֆիզիկական անձինք են, իսկ 240,143-ը՝ իրավաբանական անձինք:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա մայիս ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 12,747,475։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 2,094,288-ով կամ 19․7%-ով։
Մասնավորապես հաշիվներից 12,278,211-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 469,264-ն են: