Դերասանուհի Նորա Արմանին պահանջում է վերականգնել իր ընտրական իրավունքը և վերջ տալ «ընտրական աքսորին»

Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը

Դերասանուհի Նորա Արմանին պահանջում է վերականգնել իր ընտրական իրավունքը և վերջ տալ «ընտրական աքսորին»

«Քուեարկելը որեւէ ժողովրդավար եւ քաղաքակիրթ երկրի մը քաղաքացիին քաղաքացիական առաջնահերթ եւ անօտարելի իրաւունքն է՝ անկախ թէ որտեղ կ՚ապրի ան եւ որքան ժամանակով հեռու կը գտնուի իր երկրէն։

Երկրին մէջ կեցութիւն հաստատելը՝ կարճ թէ երկար ժամկէտով , ոչ մեկ կարեւորութիւն պետք է ունենայ քաղաքացիի մը իր երկրի քաղաքականութեան եւ սոցիալական հարցերուն վերաբերեալ ըսելիքը կարենալ բարձրաձայնելու համար։

Կարդացեք նաև

Եթե այսօր ան երկրէն դուրս կ՚ապրի եւ կ՚աշխատի՝ չի բացառուիր որ մօտ թէ հեռու ապագային պիտի վերադառնայ իր հայրենիքը՝ կամ թէ որ արդեն պարբերաբար կը վերադառնայ եւ ոչ որպէս զբոսաշրջիկ։

Այդ իսկ պատճառաւ պետք է երկրին ներկայ քաղաքական դրութեան եւ մանաւանդ ապագային վերաբերեալ իր ըսելիքը ունենայ եւ զայն դրսեւորելու ձայնը օգտագործել կարենայ։

Հակառակ պարագային՝ մարդկային եւ քաղաքացիական իրաւունքները ոտնակոխ կ՚ըլլան։ Նաեւ երկրի օրինաւոր քաղաքացիներուն մէջ խտրութիւն կը յառաջանայ։ Օրը ցերեկով ժողովրդավարութիւնը կը պղծուի՝ եւ բռնատիրութիւնը կը տիրէ։

Ես որպէս ՀՀ-ի քաղաքացի իմ ընտրելու արդար եւ անձեռնմխելի քաղաքացիական իրաւունքս կը պահանջեմ եւ կը պաշտպանեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment