Սիրանուշ Սահակյանն արձագանքել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևային

https://arm.sputniknews.ru/20260924/siranush-sahakjann-ardzaganqel-e-adrbejani-mip-sabina-alievajin–107269273.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/04/106461120_72:0:1116:783_1920x0_80_0_0_aeb864a6ee5328bde607c20c813382c5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սիրանուշ սահակյան

սիրանուշ սահակյան

Բաժանորդագրվել

Ռուբեն Վարդանյանը չի կարողացել ստանալ նոտարի հասանելիություն՝ լիազորագրեր ձևակերպելու համար, փաստաբանին էլ բազմիցս թույլ չի տրվել հանդիպել Վարդանյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն արձագանքել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևայի հայտարարությանը, որում վերջինս «անհիմն» էր որակել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բարձրացրած հարցերը իր և Ումբակիում պահվող մյուս հայ բանտարկյալների վերաբերյալ։ Սահակյանի մեկնաբանությունը տարածել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։

Սիրանուշ Սահակյանն ընդգծում է՝ Ալիևայի պատասխանն ուշագրավ է ոչ այնքան նրանով, թե ինչին է պատասխանում, այլ նրանով, թե ինչից է խուսափում։

«Մի շարք բողոքներ, որոնք վերաբերում էին տեսազանգերի բացակայությանը, կրթության իրավունքին, ԿԽՄԿ-ի այցերի կանոնավոր հասանելիությանը, հարազատների հետ տեսակցություններին, նամակների ու ծանրոցների ստացմանը, դիվանագիտական կամ հյուպատոսական հասանելիությանը, ինչպես նաև Վերոնիկա Զոնաբենդի (Ռուբեն Վարդանյանի կնոջ–խմբ.) առաջարկած մարդասիրական այցին, պատասխանում պարզապես տեղ չեն գտել»,- նշում է Սահակյանը։

Հիշեցնում է՝ «ընտանիքի հետ կապն ապահովվում է» ասվածը ոչ պարբերական հեռախոսակապն է (օրինակ` Լյուդվիգ Մկրտչյանը հաջորդ զանգին սպասում է շուրջ երկու ամիս)։ Կալանավորումից ի վեր հարազատների հետ ոչ մի տեսակցություն տեղի չի ունեցել։ Վերոնիկա Զոնաբենդի այցին աջակցելու վերաբերյալ դիմումները պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել հունիսին և հուլիսին ու անպատասխան մնացել, միաժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները բացահայտ գրում են, որ եթե նա մեկնի Բաքու, կարող է ձերբակալվել։

«Փոխարենը պատասխան է տրվում մի հարցի, որը ոչ ոք նրան չի ուղղել։ Արայիկ Հարությունյանին տրամադրված նոտարական ծառայությունը չի բացատրում, թե ինչու Ռուբեն Վարդանյանը չի կարողանում ձևակերպել իր լիազորագրերը։ Գրքերի առկայությունը չի պատասխանում թերթերի բաժանորդագրության անհնարինության մասին բողոքին։ Բժշկական զննության մասին հայտարարությունը չի հաստատում, որ Վարդանյանի պահանջած կոնկրետ ախտորոշիչ հետազոտություններն իրականացվել են, իսկ դրանց արդյունքները փոխանցվել են նրան»,- նշում է Սահակյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ՄԻՊ աշխատակազմը պնդում է, որ 916 թեժ գծին ուղղված յուրաքանչյուր դիմումի ժամանակին պատասխան է տրվել, մինչդեռ Ռուբեն Վարդանյանին նման զանգ կատարելու հնարավորություն է տրվել մեկ անգամ՝ հունիսի 19-ին։

Վարդանյանը բազմիցս փորձել է նոտարի հասանելիություն ստանալ՝ լիազորագրեր ձևակերպելու համար, կամ ստանալ համապատասխան ձևաթղթերը, որպեսզի դրանք ինքնուրույն ստորագրի։ Ինչ վերաբերում է փաստաբանի հասանելիությանը, ապա տեղացի փաստաբանին բազմիցս թույլ չի տրվել հանդիպել Վարդանյանի հետ։

«Մարդու իրավունքների պաշտպանը նաև մեծապես հղում է կատարում իր աշխատակազմի իրականացրած այցելություններին։ Սակայն զավեշտն այն է, որ հենց այն կառույցը, որն այդ այցելությունները ներկայացնում է որպես արդյունավետ վերահսկողության ապացույց, արդեն քննադատվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից՝ լուրջ խախտումների վերաբերյալ արժանահավատ պնդումներին արձագանքելիս «իր գործառույթներն արդյունավետորեն չիրականացնելու» համար, ինչը, Կոմիտեի գնահատմամբ, «վկայում է անկախության բացակայության մասին»,- շեշտում է Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ հայ բանտարկյալների՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու խնդրանքը, որը փոխանցվել է Ռուբեն Վարդանյանի միջոցով, շարունակում է մնալ անպատասխան։

Leave a comment