Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին ավարտել են գինեգործարանի շուրջ վեճը

Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին կարգավորել են ֆրանսիական Château Miraval գինեգործարանի շուրջ երկարամյա դատական վեճը։ Նախկին ամուսինները բաժանումից տասը տարի անց արտադատական համաձայնության են հասել, հայտնում է People-ը։ Վեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Ջոլին գինեգործարանում իրեն պատկանող բաժնեմասը վաճառել էր Stoli Group-ի կազմում ընդգրկված Tenute del Mondo ընկերությանը։ Փիթը դատական հայց … Read more

Boeing-ը վերադառնում է չինական շուկա. Պեկինը 50 ինքնաթիռ է պատվիրել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների ֆոնին

Ամերիկյան ավիաշինական հսկա Boeing-ը չինական ավիաընկերությունից ստացել է վերջին ինը տարվա ընթացքում խոշորագույն պատվերը՝ 7,4 մլրդ դոլար կատալոգային արժեքով։ Reuters-ի փոխանցմամբ՝ Xiamen Airlines-ը, որի 55%-ը պատկանում է China Southern Airlines-ին, համաձայնագիր է ստորագրել 50 Boeing 737 MAX 8 ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ։ Գործարքի փաստացի արժեքն ավելի ցածր կլինի արտադրողի տրամադրած զեղչի շնորհիվ, որի չափը չի հրապարակվում։ … Read more

Եվրոպայում նոր ավտոմեքենաների վաճառքն աճել է 3.4%-ով

Եվրոպայում նոր ավտոմեքենաների վաճառքն աճել է էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների նկատմամբ կայուն պահանջարկի շնորհիվ, մինչդեռ չինական ավտոարտադրողները շարունակում են ընդլայնել իրենց շուկայական մասնաբաժինը։ Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) տվյալներով՝ նոր ավտոմեքենաների գրանցումների ընդհանուր թիվը տարեկան կտրվածքով աճել է 3.4%-ով՝ հասնելով 1.28 մլն-ի։ Շուկայի ամենամեծ մասնաբաժիններն ունեն հիբրիդային ավտոմեքենաներն ու ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաները՝ համապատասխանաբար 36% և 23.4%։ … Read more

Արկտիկական ցրտի ալիքը հանգեցրել է Եվրոպայի գազապահեստարաններից գազի ռեկորդային դուրսբերման

Արկտիկական ցրտի ալիքի հետևանքով Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարաններից բնական գազի դուրսբերման ծավալները հասել են ռեկորդային մակարդակի, հայտնում են «Գազպրոմի» փորձագետները։ Եվրոպայում օդի միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4 աստիճանով, իսկ գազապահեստարաններից գազի օրական դուրսբերման ծավալը գրեթե կրկնապատկվել է։ Gas Infrastructure Europe (GIE) ասոցիացիայի տվյալներով՝ եվրոպական գազապահեստարանների լցվածության մակարդակը նվազել է մինչև 68.41%, ինչը վերջին հինգ … Read more

Չինաստանի արտահանման աճը քողարկում է երկրի տնտեսական խնդիրները

Չնայած անշարժ գույքի շուկայի ճգնաժամին, պարտքային խնդիրներին, ներդրումային ակտիվության նվազմանը և սպառողական ծախսերի կրճատմանը՝ Չինաստանը, հավանաբար, կհասնի տնտեսական աճի իր նպատակային ցուցանիշին՝ արտահանման բարձր տեմպերի շնորհիվ, գրում է Bloomberg-ը։ Արհեստական բանականության, ռոբոտաշինության և արտահանմանն ուղղված արտադրության ոլորտներում ներդրումներն աջակցում են տնտեսական աճին՝ միաժամանակ մեծացնելով Չինաստանի կախվածությունն այլ երկրների առևտրային քաղաքականությունից։ Անշարժ գույքի շուկայի ճգնաժամից հետո … Read more

 Anthropic-ի կապիտալիզացիան ռեկորդային IPO-ից հետո առաջին անգամ նվազել է 1 տրլն դոլարից

Արհեստական բանականության Claude մոդելները մշակող ամերիկյան Anthropic տեխնոլոգիական ընկերության շուկայական կապիտալիզացիան ռեկորդային IPO-ից հետո առաջին անգամ նվազել է 1 տրլն դոլարից։ Nasdaq բորսայում Anthropic-ի (ANT) բաժնետոմսերը սակարկությունների ընթացքում էժանացել են 9.85%-ով՝ հասնելով 73.85 դոլարի։ Ավելի ուշ անկումը մեղմվել է մինչև 3.33%, իսկ բաժնետոմսերի գինը վերականգնվել է՝ հասնելով 79.19 դոլարի։ Արդյունքում ընկերության կապիտալիզացիան կրկին գերազանցել է … Read more

Դոլարի փոխարժեքն ու ոսկու գինը նվազել են, եվրոն՝ աճել. ՀՀ ԿԲ, 26/11/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին բանկի կողմից հրապարակված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 360.28 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.0194 դրամով և կազմել 4.3892 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 1.32 դրամով և կազմել 395.37 … Read more

ԱՄՆ-ում հաշվարկել են 1 միլիոն դոլարից ավելի կարողություն ունեցող ընտանիքների թիվը

ԱՄՆ-ում շուրջ 29 միլիոն ընտանիք, կամ ընդհանուր թվի 22%-ն ունի առնվազն 1 միլիոն դոլարի կարողություն։ Միևնույն ժամանակ, ամերիկյան տնային տնտեսությունների մեծամասնության կարողությունը զգալիորեն ցածր է այդ գումարից։ Այս մասին են վկայում Investopedia-ի հետազոտության արդյունքները։ Ինչպես հաղորդում է Investopedia-ն՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տվյալներին, 2025 թվականին ամերիկյան ընտանիքի կարողության մեդիան ցուցանիշը կազմել է 215.9 … Read more

Nvidia-ն աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշում նահանջել է երրորդ հորիզոնական

Գրաֆիկական պրոցեսորներ արտադրող Nvidia ընկերության շուկայական կապիտալիզացիան չորեքշաբթի նվազել է 3.9%-ով։ Արդյունքում ընկերությունն աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշում երկրորդ տեղից տեղափոխվել է երրորդ հորիզոնական։ Այսպիսով, ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 3.61 տրիլիոն դոլար։ Արդյունքում չիպեր արտադրող ընկերությունը նահանջել է աշխարհի խոշորագույն ընկերությունների ցանկի երրորդ հորիզոնական։ Մեկ օր առաջ Nvidia-ն 3.75 տրիլիոն դոլար կապիտալիզացիայով երկրորդ տեղում էր։ … Read more

ԵՄ-ն 50 մլրդ եվրոյի հիմնադրամ կստեղծի՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հետ մրցակցելու համար

Եվրամիությունը մտադիր է ստեղծել մինչև 50 մլրդ եվրո (54.8 մլրդ դոլար) ծավալով ներդրումային հիմնադրամ՝ եվրոպական տեխնոլոգիական ընկերություններին աջակցելու նպատակով։ Միջոցները նախատեսվում է ուղղել առաջին հերթին արհեստական բանականության և քվանտային հաշվարկների զարգացմանը՝ տարածաշրջանի կախվածությունը ԱՄՆ-ից և Չինաստանից նվազեցնելու համար։ Ինչպես գրում է Financial Times-ը՝ հղում անելով նախաձեռնության քննարկմանը մասնակցող երկու պաշտոնյայի, նոր մեխանիզմը կկոչվի Sovereign Tech … Read more