ՌԴ ԶՈւ–ն գիշերը հարվածել է ուկրաինական նավերի, լոգիստիկայի օբյեկտների, ձեռնարկությունների

https://arm.sputniknews.ru/20261129/rd-zun-gishery-harvatsel-e-ukrainakan-naveri-lvogistikaji-objektneri-dzernarkutjunneri-109889476.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/08/0e/28671165_215:0:2946:2048_1920x0_80_0_0_b50393ac8fc2f0646b18042477f4bbdf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, նավ

ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, նավ

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հարձակումների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը գիշերը Ուկրաինայում խոցել են ծովային նավեր, լոգիստիկայի, տրանսպորտի օբյեկտներ, արդյունաբերական ձեռնարկություններ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել արդյունաբերական ձեռնարկություններին, լոգիստիկայի, տրանսպորտի օբյեկտներին և ծովային նավերին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարվածների հետևանքով խոցվել են.

Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքում «JTI Ukraine» ծխախոտի ֆաբրիկայի արտադրամասերը, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի համար արտադրվել է զինամթերք,
Օդեսա քաղաքի «Միրս» լոգիստիկ կենտրոնը, որն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական նշանակության բեռների պահպանման և բաշխման նպատակով,
Զապորոժիեում՝ Դնեպր գետի վրայով «Պրեոբրաժենսկի» ավտոմոբիլային երկաթուղային կամուրջը, որով Դոնբասի ճակատ են փոխադրվում ռազմական բեռներ,
Սումիի մարզի Շոստկա քաղաքում մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի պահեստ։
Բացի այդ, Սև ծովում՝ Օդեսայից 93 կմ հարավ-արևմուտք, խոցվել է ծովային բեռնանավ, որը երկակի նշանակության բեռներ էր հասցնում Ուկրաինայի զինված ուժերի համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

ԱԹՍ-ների խոշորագույն հարձակումներից մեկը. գիշերը ՌԴ ՀՕՊ ուժերը ոչնչացվել են 1246 դրոն

Leave a comment