Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի նվիրել SpaceX-ի բաժնետոմսեր

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի նվիրել տիեզերագնացության ոլորտում գործող SpaceX ընկերության երկուական բաժնետոմս։ Դրանցից մեկը կտրամադրի հենց ընկերությունը, իսկ երկրորդը միլիարդատերը կնվիրի անձամբ՝ սեփական միջոցների հաշվին։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։ Ինչպես գրում է Reuters-ը, նոյեմբերի 25-ին SpaceX-ը հայտարարել է Trump Account ներդրումային հաշիվներից յուրաքանչյուրին մեկական նոր A … Read more

Ինչո՞ւ է նոր Mitsubishi Pajero-ն ավելի թանկ, քան Toyota Land Cruiser-ը

Նոր սերնդի Mitsubishi Pajero ամենագնացը անսպասելիորեն թանկ է գնահատվել․ դրա գինը գերազանցում է նույնիսկ Toyota Land Cruiser-ի արժեքը։ Mitsubishi-ն նոր սերնդի Pajero-ն ճապոնական շուկայում կներկայացնի դեկտեմբերի 17-ին։ Հայրենի շուկայում ամենագնացի մեկնարկային գինը սահմանվել է 6 193 000 իեն: Toyota Land Cruiser 250-ը ներքին շուկայում առաջարկվում է 5.2 մլն իեն մեկնարկային գնով: Երկու մոդելների գների տարբերությունը … Read more

ԱՄՆ տնտեսությունում գնաճային ճնշումը շարունակում է աճել

Հոկտեմբերին և նոյեմբերի առաջին կեսին ԱՄՆ-ում տնտեսական ակտիվության աճը կրկին փոքր-ինչ դանդաղել է, մինչդեռ գնաճային ճնշումը շարունակել է ուժեղանալ։ Դաշնային պահուստային համակարգի 12 տարածաշրջանային շրջաններից ութում տնտեսական աճի տեմպերը տատանվել են թույլից (slight) մինչև չափավոր (moderate) մակարդակների միջև, իսկ մնացած չորսում այդ ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը գրեթե չի փոխվել։ Նախորդ հաշվետու ժամանակահատվածում աճի բացակայություն էր արձանագրվել … Read more

Ռեկորդային IPO-ն և համաշխարհային շուկաների անկումը․ ինչու է կարևոր հետևել դրանց Հայաստանում

Նոյեմբերի 16-ից 23-ը ամերիկյան S&P 500 ինդեքսը նվազել է 8,6%-ով, ոսկին էժանացել է 9%-ով, իսկ բիթքոինը՝ 6,2%-ով։ Binance Research-ի տվյալներով՝ նույն շաբաթ Nasdaq բորսայում տեղի է ունեցել պատմության մեջ բաժնետոմսերի ամենախոշոր առաջնային հրապարակային առաջարկը (IPO)։ Anthropic ընկերությունը ներգրավել է 81,3 մլրդ դոլար։ Միջազգային շուկաներին հետևող հայաստանյան ներդրողների համար այս շաբաթը ցույց տվեց, թե ԱՄՆ Դաշնային … Read more

ԵՄ որ երկրներում է վառելիքի գներն ամենից շատ աճել

Եվրամիության վիճակագրական ծառայությունը հրապարակել է վերջին մեկ տարվա ընթացքում «Միասնական Եվրոպայի» բնակիչների համար վառելիքի գների աճի վերաբերյալ տվյալները։ Եվրոստատի պաշտոնական կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ 2026 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ԵՄ քաղաքացիների անձնական օգտագործման համար նախատեսված վառելիքի և քսայուղերի գները միջինում աճել են 29%-ով։ Միաժամանակ վառելիքի գների աճի ցուցանիշով առաջատար են դարձել ԵՄ … Read more

Մեծ Բրիտանիայում դանակների վաճառքի լիցենզավորման համակարգ կներդրվի

Մեծ Բրիտանիայում նախատեսում են դանակների բոլոր տեսակների, այդ թվում՝ սովորական խոհանոցային և սեղանի դանակների վաճառքը դարձնել լիցենզավորման ենթակա։ Նոր պահանջները կվերաբերեն ինչպես խոշոր առևտրային ցանցերին, այնպես էլ առցանց խանութներին և մասնավոր վաճառողներին։ Այս մասին, հղում անելով Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությանը, գրում է The Guardian-ը։ Կառավարությունը նոր կանոնների միջոցով նպատակ ունի սահմանափակել դանակների ապօրինի առևտուրը … Read more

Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBank

Սեփական ֆինանսների արդյունավետ կառավարումից մինչև զեղծարարություններից պաշտպանվելու սկզբունքներ․ Իդրամի և IDBank-ի ֆինանսական գրագիտության դասընթացն այս անգամ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում էր։ Հանդիպման ընթացքում կրթահամալիրի սաները ծանոթացան ֆինանսական հիմնական հասկացություններին, սովորեցին ինչպես պաշտպանել անձնական տվյալները զեղծարարներից և կայացնել ավելի պատասխանատու որոշումներ։ Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ դասընթացների գլխավոր նպատակը հասարակության … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 26/11/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 360.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 361.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 393.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 395.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.31 … Read more

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 26/11/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները նոյեմբերի 26-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 2.14%-ով և կազմել 21,787,543.35 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 2.19%-ով և կազմել 60,472.24 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.60%-ով և կազմել 1,684.36 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.027853392 (-0.58%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է … Read more

2026թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտահանումը նվազել է 10%-ով

2026թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 16,705.5 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1․2 %-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 5,242․1 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2026թ.-ի հունվար-հոկտեմբերին … Read more