Իլոն Մասկը ներկայացրել է չիպերի արտադրության աշխարհի խոշորագույն գործարանի նախագիծը

Իլոն Մասկը տեղեկացրել Տեխասում նախատեսվող Terafab չիպերի արտադրության ապագա գործարանի նախագծի մասին։ «Terafab Texas-ը կդառնա Երկրի վրա ամենամեծ և ամենաթանկարժեք շենքը», – գրել է նա X-ում՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը։ SpaceX-ի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ գործարանի տարածքը կկազմի մոտ 9.3 միլիոն քառակուսի մետր։ Հրապարակման մեջ նշվում է, որ Terafab-ը կդառնա չիպերի արտադրության աշխարհի ամենամեծ գործարանը։ Արտադրվող … Read more

Սերունդ Z-ը փոխում է ներդրումների կանոնները

Սերունդ Z-ը (Gen Z) դառնում է ներդրումային պրոդուկտների ամենախոշոր օգտատերերի խումբը։ Երիտասարդ ներդրողները ոչ միայն ավելի վաղ են մուտք գործում շուկա, այլև ցուցաբերում են ավելի կարգապահ ներդրումային վարքագիծ։ Այս եզրակացությանն են եկել Binance Research-ի վերլուծաբանները՝ նոր սերնդի ներդրողների վարքագծին նվիրված հետազոտության շրջանակում։ Հետազոտության համաձայն՝ Gen Z-ի ներկայացուցիչները զգալիորեն ավելի վաղ են սկսում ներդրումներ կատարել, քան … Read more

Դոնալդ Թրամփի ընկերությունը կրիպտոակտիվների արժեզրկման պատճառով կրել է 238 մլն դոլարի վնաս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Trump Media and Technology Group ընկերությունը, որին պատկանում է Truth Social սոցիալական հարթակը, ապրիլ-հունիս ամիսներին գրանցել է 238 մլն դոլարի եռամսյակային վնաս, ինչը հիմնականում պայմանավորված է ընկերության կրիպտոուղղության զարգացմամբ և թվային ակտիվների արժեքի անկմամբ, հայտնում է BBC-ն։ Ընկերության վնասը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 10 անգամ։ Միաժամանակ … Read more

Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում

IDBank-ի՝ հաճախորդներին առանց որևէ առիթի շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու նախաձեռնությունն այս անգամ անցկացվեց «Էրեբունի» մասնաճյուղում։ Արդեն ավանդույթ դարձած Շնորհակալության օրվա անցկացումը տարբեր մասնաճյուղերում հաճախորդներին ավելի մոտ լինելու Բանկի առաքելության կարևոր մասն է։ IDBank-ի հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանի խոսքով՝ նախագիծը լայն արձագանք է գտել հաճախորդների շրջանում, ինչն ավելի է պարտավորեցնում հետևողական լինել թե՛ … Read more

Եվրոպայի արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող է մինչև 10 ԳՎտ-ով կրճատվել արեգակնային խավարման պատճառով

Առաջիկայում սպասվող ամբողջական արեգակնային խավարման ընթացքում Եվրոպայում արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող է կրճատվել մինչև 9.7 գիգավատտով, ինչը համարժեք է երկու կամ երեք ատոմային էլեկտրակայանների արտադրած հզորությանը։ Եվրահանձնաժողովը նախօրոք զգուշացրել է, որ խավարումը կարող է լրացուցիչ ազդեցություն ունենալ եվրոպական էներգահամակարգի աշխատանքի վրա, և արդեն կազմակերպել է էլեկտրացանցերի օպերատորների տեխնիկական խորհրդակցություն՝ հնարավոր հետևանքները գնահատելու նպատակով։ ENTSO-E-ի տվյալներով՝ … Read more

Nvidia-ն և խոշոր ներդրումային ընկերությունները մեկնարկում են 500 մլրդ դոլարի ԱԲ նախաձեռնություն

Nvidia-ն նոր մակարդակի է բարձրացնում համագործակցությունը համաշխարհային ֆինանսական հսկաների հետ։ Ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Apollo, BlackRock, Blackstone, Brookfield, Goldman Sachs և KKR ընկերությունների հետ՝ «արհեստական բանականության գործարաններ» ստեղծելու նպատակով, գրում է Financial Times-ը։ Nvidia-ի հիմնական գործունեությունը տվյալների մշակման կենտրոնների համար սարքավորումների, այդ թվում՝ արհեստական բանականության չիպերի արտադրությունն ու վաճառքն է։ Այժմ ընկերությունը նպատակ ունի … Read more

AMX. Տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 11-ին տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ Մասնավորապես` AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 40,000,000,000 դրամ, իսկ պահանջարկը՝ 69,370,000,000 դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 7.4768%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 7.6% է: Պետական պարտատոմսերը … Read more

BRICS-ը մշակում է արագ վճարային համակարգերի և թվային արժույթների միավորումը

BRICS-ի երկրները մշակում են վճարային ենթակառուցվածքների ինտեգրման հնարավորությունը՝ քննարկելով կենտրոնական բանկերի թվային արժույթները և արագ վճարային ծառայությունների միավորումը։ Փորձագետների կարծիքով՝ BRICS Pay համակարգի ստեղծումը կամրապնդի ռուսական բանկերի դիրքերը և կնվազեցնի միջազգային փոխանցումների ծախսերը։ BRICS-ի երկրներն ուսումնասիրում են ազգային վճարային ենթակառուցվածքների միավորման հնարավորությունը։ Խոսքն արագ վճարային համակարգերի և թվային արժույթների հարթակների փոխկապակցման մասին է։ Այս ծրագրերի … Read more

Չինաստանում ավտոմեքենաների վաճառքը հուլիսին նվազել է արդեն 10-րդ ամիսն անընդմեջ

Չինաստանում մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքը հուլիսին տարեկան կտրվածքով նվազել է 21.1%-ով՝ կազմելով 1.47 միլիոն միավոր: Այս մասին հայտնում է Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիան։ Անկումը գրանցվել է արդեն 10-րդ ամիսն անընդմեջ։ Միևնույն ժամանակ, ավտոմեքենաների արտահանումն աճել է 88.2%-ով՝ հասնելով 923 հազար միավորի։ Այդ թվում՝ նոր էներգիայի աղբյուրներով աշխատող տրանսպորտային միջոցների (NEV) արտահանումը կտրուկ աճել է՝ 2.5 … Read more

Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոն ու ոսկու գինն՝ նվազել. ՀՀ ԿԲ, 11/08/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 11-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.19 դրամով և կազմել 366.07 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0137 դրամով և կազմել 4.4217 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.58 դրամով և կազմել 422.23 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 1.16 դրամով և կազմել 451.38 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 0.07 դրամով և … Read more