ՀՀ խոշոր հարկատուներ. Ավելացված արժեքի հարկ, 2026թ. հունվար-սեպտեմբերին առաջատարը Մոբայլ Սենթր Արթն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ավելացված արժեքի հարկի ծավալը 661․2 մլրդ դրամ է, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 40.3% (-0.8 տոկոսային կետ): 2025թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 591.8 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 41.1%: Այսպիսով, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծված ավելացված արժեքի հարկի ծավալն աճել է շուրջ 69.4 մլրդ դրամով կամ 11.7%-ով։

Առաջատար 10 ըներությունները ավելացված արժեքի հարկի ծավալով

Մոբայլ Սենթր Արթը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է մոտ 59.6 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր  49.05 մլրդ դրամ, գրանցվել է 10.5 մլրդ դրամ կամ 21.5% աճ։ Ընկերությունը պահպանել է առաջին հորիզոնականը։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 92.6%։

Գազպրոմ Արմենիան այս հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 32.5 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 28.7 մլրդ դրամ, գրանցվել է 3.8 մլրդ դրամ կամ 13.3% աճ։ Նախորդ տարի կազմակերպությունը նույնպես զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 82%։

ԻՄՎԲԱՄ-ն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 17․96 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 9․75 մլրդ դրամ, գրանցվել է 8․2 մլրդ դրամ կամ 84․2% աճ։ Նախորդ տարի կազմակերպությունը զբաղեցրել էր հինգերորդ հորիզոնականը։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 88.3%։

Գրանդ Տոբակոն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  10․8 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր մոտ 11․1 մլրդ դրամ, գրանցվել է 290 մլն դրամ կամ 2․6% անկում։ Ընկերության դիրքը իջել է մեկ հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 23․3%։

Սիթին այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 10․5 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր մոտ 8․9 մլրդ դրամ, գրանցվել է 1․6 մլրդ դրամ կամ 18․3% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 1 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 57․2%։

Ալեքս Էնդ Հոլդինգը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 7․9 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր մոտ 7․2 մլրդ դրամ, գրանցվել է 675․8 մլն դրամ կամ 9․4% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 1 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 74․3%։

Ֆիլիպ Մորրիս Արմենիան այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է մոտ 7․2 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 5․7 մլրդ դրամ, գրանցվել է 1․5 մլրդ դրամ կամ 25․4% անկում։ Կազմկակերպության դիրքն բարձրացել է 5 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 31․7%։

Հայաստանի Էլեկտրական Ցանցեր այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմակերպությունը մուծել է մոտ 7․1 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր մոտ 6․99 մլրդ դրամ, գրանցվել է մոտ 119․5 մլն դրամ կամ 1․7% աճ։ Նախորդ տարի կազմակերպությունը նույնպես զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 41․1%։

Մաքս Օիլը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է մոտ 6.9 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 5․4 մլրդ դրամ, գրանցվել է մոտ 1․5 մլրդ դրամ կամ 27․6% անկում։ Կազմկակերպության դիրքն բարձրացել է 4 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 64․8%։

Սի Փի Էս Էներջի Գրուպը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 6․8 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 11.04 մլրդ դրամ, գրանցվել է 4․3 մլն դրամ կամ 38․6% անկում։ Կազմակերպության դիրքը իջել է 6 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 56․2%։

Leave a comment