Թուրքիան և ՌԴ-ն մաքսային փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ռուսաստանի մաքսային համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ մաքսային կոմիտեի 5-րդ նիստը։ Ներկա են գտնվել Թուրքիայի առևտրի փոխնախարար Սեզայի Ուչարմաքը և Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովը։

Կողմերը քննարկել են երկկողմ մաքսային գործընթացների հեշտացման, ապահով առևտրի զարգացման ու սահմանային անցումների արագացման հետ կապված հարցեր։

Ուչարմաքը նշել է, որ նիստի ավարտին երկու երկրների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Պատվիրակություններն այցելել են Թուրքիայի մաքսային վարչության հրամանատարական ու վերահսկողական կենտրոն։

 

Աղբյուր՝  Ermenihaber/Gazetem

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment