Էներգակիրների գների աճի պատճառով եվրոպական պարարտանյութ արտադրողները դադարեցնում են իրենց արտադրական գործունեությունը։
Այս մասին գրում է Financial Times-ը։ Գնային Argus գործակալության տվյալներով՝ Եվրոպայում դադարեցվել է ամոնիակի արտադրության մի քանի ձեռնարկությունների աշխատանքը, որոնց ընդհանուր արտադրական հզորությունը տարեկան շուրջ 5 միլիոն տոննա է։ Դա տարածաշրջանի արտադրական ընդհանուր հզորությունների 28%-ն է։ Պատճառը էներգակիրների թանկացումն է, որի հետևանքով եվրոպական արտադրողներն ավելի կախված են դառնում ամոնիակի արտասահմանյան մատակարարներից։
Ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարները նախազգուշացնում են, որ ներմուծումից կախվածությունը կարող է Եվրոպայի համար լրացուցիչ խնդիրներ առաջացնել։ Միևնույն ժամանակ, եվրոպական քաղաքական գործիչները ձգտում են ամրապնդել տարածաշրջանի տնտեսական անվտանգությունը։
Գազի գների աճի վրա ազդել են Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը և Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները։ Հոկտեմբերի վերջին գազի ֆյուչերսների գինը հասել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1200 դոլարի։ Վերջին անգամ նման գներ գրանցվել էին 2022 թվականին։
Բնական գազն ամոնիակի արտադրության հիմնական հումքն է, քանի որ դրանից ստանում են սինթեզի համար անհրաժեշտ ջրածինը։ Գազին բաժին է ընկնում արտադրողների փոփոխական ծախսերի 80-90%-ը։