Ամերիկյան Amazon.com Inc. ընկերությունն իր Amazon Autos ծառայությունը, որը թույլ է տալիս գնորդներին ավտոմեքենաներ ձեռք բերել հարթակի միջոցով, առաջին անգամ կներկայացնի ԱՄՆ-ից դուրս։ Ծառայությունը Մեծ Բրիտանիայում կգործարկվի 2027 թվականի սկզբին, հայտնել է Amazon-ը։
Մեծ Բրիտանիայում հարթակի միջոցով վաճառքի հասանելի առաջին ավտոարտադրողը կլինի Hyundai-ն։
Amazon Autos հարթակը գնորդներին հնարավորություն կտա իրական ժամանակում դիտել դիլերների մոտ առկա ավտոմեքենաների տեսականին, նախապես տեղեկանալ դրանց գներին, trade-in ծրագրի շրջանակում անմիջապես ստանալ իրենց հին ավտոմեքենայի գնահատված արժեքը, կապ հաստատել տեղական դիլերների հետ, ինչպես նաև ամրագրել մեքենաներ։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Հարթակում կներկայացվեն Hyundai-ի IONIQ շարքի ավտոմեքենաները, ինչպես նաև i20 և KONA մոդելները։ Amazon-ը հայտարարել է, որ ծառայության գործարկումից առաջ կհայտարարի ծրագրին միացող այլ ավտոարտադրողների անունները։
Amazon Autos-ը ԱՄՆ-ում սկսել է գործել 2024 թվականի դեկտեմբերին։ Ներկայումս ծառայությունը հասանելի է երկրի ավելի քան 150 քաղաքում, այդ թվում՝ Լոս Անջելեսում, Դալասում և Նյու Յորքում։ Հարթակում վաճառվում են 35 ապրանքանիշերի ավտոմեքենաներ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։