Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Տ-6-18, /Տ-6-44/ Երևանի սահման տեղական նշանակության ճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում (Կորեայի ձորի հատված) ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։ 

Նշված հանգամանքով պայմանավորված, անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Leave a comment