Նոր սերնդի Mitsubishi Pajero ամենագնացը անսպասելիորեն թանկ է գնահատվել․ դրա գինը գերազանցում է նույնիսկ Toyota Land Cruiser-ի արժեքը։
Mitsubishi-ն նոր սերնդի Pajero-ն ճապոնական շուկայում կներկայացնի դեկտեմբերի 17-ին։ Հայրենի շուկայում ամենագնացի մեկնարկային գինը սահմանվել է 6 193 000 իեն:
Toyota Land Cruiser 250-ը ներքին շուկայում առաջարկվում է 5.2 մլն իեն մեկնարկային գնով: Երկու մոդելների գների տարբերությունը կազմում է գրեթե 1 մլն իեն։
Ավելին, ավելի հզոր տուրբոդիզելային շարժիչով համալրված Toyota Land Cruiser 300-ի գինը կազմում է 6.3 մլն իեն։ Այսպիսով, Mitsubishi-ն իր նոր Pajero-ի համար բավական բարձր գին է սահմանել։
Նման գնային քաղաքականությունը պայմանավորված է նրանով, որ ճապոնական ընկերությունը չի կարող ավտոմեքենաներ արտադրել մեծ ծավալներով։ Բացի այդ, վերջին շրջանում Mitsubishi-ի արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է։
Toyota-ն Land Cruiser-ի մշակման, սերտիֆիկացման և փորձարկումների հետ կապված ծախսերը կարող է բաշխել հարյուր հազարավոր ավտոմեքենաների վրա։ Սակայն Mitsubishi-ն, որը զգալիորեն ավելի քիչ մեքենաներ է արտադրում, նման հնարավորություն չունի։ Հետևաբար, վաճառված յուրաքանչյուր Pajero պետք է ինքնուրույն փոխհատուցի իր արտադրության ծախսերը։ Հենց դա է նոր ամենագնացի բարձր գնի պատճառը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։