Ամերիկյան Nvidia կորպորացիան հրահանգել է իր գործընկերներին դադարեցնել իր չիպեր պարունակող սերվերների առաքումը Մալայզիա, Սինգապուր, Թաիլանդ և Ինդոնեզիա․ գրել է «Financial Times»-ը՝ հղում անելով հարցին ծանոթ երեք անձանց։
Ըստ այդ աղբյուրների՝ գործընկերները, այդ թվում՝ «Dell Technologies» և «Super Micro Computer Inc.» ընկերությունները, որոնք արտադրում են Nvidia չիպերով հագեցած սերվերներ, տեղեկացրել են այդ երկրների հաճախորդներին, որ Nvidia-ն չի թույլատրում իրենց պատվերների առաքումը։
Անհասկանալի է մնում, թե արդյոք առաքումների կասեցումը ժամանակավոր է։
Նախկինում ԱՄՆ Առևտրի նախարարությունը նոր կանոնակարգեր էր մտցրել՝ փակելով այն բացը, որը թույլ էր տալիս որոշ չինացի չիպերի մշակողներին մուտք գործել արտադրական ծառայություններ՝ առանց անհատական արտահանման լիցենզիաներ ստանալու։ Այս միջոցառումը Վաշինգտոնի կողմից Չինաստան առաջադեմ կիսահաղորդիչների անօրինական հոսքը զսպելու ավելի լայն ջանքերի մի մասն է։
FT-ն հաղորդել է, որ ԱՄՆ իշխանությունները կասկածում են, որ չինական ընկերությունները օգտագործում են Հարավարևելյան Ասիայի երկրների գործընկերներին՝ իրենց արհեստական ինտելեկտի մոդելները մարզելու համար անհրաժեշտ հաշվողական հզորությանը մուտք գործելու համար։
Megaspeed անունով ընկերությունը, որը վարձել է Ալիս Հուանգին, գրանցված է Սինգապուրում։ Հուանգը, ով չինացի ձեռնարկատեր է, և որին կասկածում են չինական հետախուզության հետ կապեր ունենալու մեջ, հարաբերությունների մեջ է եղել Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ։