Nvidia-ն աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշում նահանջել է երրորդ հորիզոնական

Գրաֆիկական պրոցեսորներ արտադրող Nvidia ընկերության շուկայական կապիտալիզացիան չորեքշաբթի նվազել է 3.9%-ով։ Արդյունքում ընկերությունն աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշում երկրորդ տեղից տեղափոխվել է երրորդ հորիզոնական։ Այսպիսով, ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 3.61 տրիլիոն դոլար։

Արդյունքում չիպեր արտադրող ընկերությունը նահանջել է աշխարհի խոշորագույն ընկերությունների ցանկի երրորդ հորիզոնական։ Մեկ օր առաջ Nvidia-ն 3.75 տրիլիոն դոլար կապիտալիզացիայով երկրորդ տեղում էր։

Դրանից ընդամենը մի քանի օր առաջ Nvidia-ին հաջողվել էր վերականգնել երկրորդ հորիզոնականը՝ կապիտալիզացիայի ցուցանիշով։ Դա տեղի էր ունեցել ընկերության հիմնադիր և ղեկավար Ջենսեն Հուանգի՝ պաշտոնին վերադառնալուց հետո բաժնետոմսերի գների ակտիվ վերականգնման ֆոնին։

Շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշով առաջատարի դիրքը պահպանում է Apple-ը՝ 5.17 տրիլիոն դոլարով, իսկ երկրորդ տեղում այժմ Microsoft-ն է՝ 3.64 տրիլիոն դոլար կապիտալիզացիայով։

Չորրորդ հորիզոնականում Alphabet-ն է՝ 3.34 տրիլիոն դոլարով, իսկ հինգերորդում՝ Amazon-ը՝ 2.64 տրիլիոն դոլարով։

Ֆոնդային շուկայում Nvidia-ի դիրքերի փոփոխությունն արտացոլում է արհեստական բանականության ոլորտի հետ կապված ընկերությունների նկատմամբ ներդրողների աճող զգուշավորությունը։ Շուկայի մասնակիցներն ավելի հաճախ են գնահատում ոչ միայն արհեստական բանականության զարգացման տեմպերը, այլև տեխնոլոգիական կորպորացիաների՝ ենթակառուցվածքներում կատարվող խոշոր ներդրումները փոխհատուցելու կարողությունը։

Nvidia-ի համար լրացուցիչ ռիսկեր են մնում սեփական արհեստական բանականության չիպերը մշակող ընկերությունների կողմից մրցակցության ուժեղացումը, Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի արտահանման սահմանափակումները և ընկերության ղեկավարության շուրջ անորոշությունը։

Russell Investments-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ ներդրողները ուշադրություն են դարձնում նաև մրցակցության ուժեղացման ֆոնին Nvidia-ի բիզնեսի շահութաբերության հնարավոր նվազմանը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment