Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 13/08/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 13-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 364.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 367.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 418.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 424.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.32 դրամ (-0.04 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.43 դրամ (+0.00 դր.): Կանխիկ … Read more

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 13/08/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները օգոստոսի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.16%-ով և կազմել 23,329,001.87 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.20%-ով և կազմել 63,756.12 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.32%-ով և կազմել 1,891.89 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.029673879 (+0.12%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է … Read more

2026թ. հունվար-հունիսին ինտերնետ հասանելիության ոլորտի հասույթն աճել է 8․5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 87,400.8 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 5.7%-ով։ Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 0․7%-ով և հասույթը կազմել է 854.8 մլն դրամ։ Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 2․5%-ով և կազմել 4,969.7 … Read more

Հայկական կոնյակի արտադրությունը 2026թ. հունվար-հունիսին աճել է 9․5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայկական կոնյակի արտադրության ծավալները կազմել են 7,005.3 հազար լիտր (100% սպիրտի)։ 2025թ. համադրելի ցուցանիշի (6,395.9 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները աճել են 9․5%-ով։ Հիշեցնենք, որ 2025թ.-ին արտադրվել է 14,396.9 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 27․4%-ով։ 2024թ.-ին արտադրվել է 19,818.5 … Read more

2026թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում գինու արտադրությունը աճել է 15․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 3,209.2 հազար լիտր գինի, որից 551.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալներն աճել են 15․3%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը աճել է 34․2%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 33․6%-ով և կազմել 857.2 հազար լիտր, օղու … Read more

Ռուսաստանի դաշնային բյուջեի պակասուրդը հունվար-հուլիս ամիսներին հասել է 6.455 տրլն ռուբլու

Ռուսաստանի դաշնային բյուջեն 2026 թվականի հունվար-հուլիսին, նախնական տվյալներով, կատարվել է 6.455 տրլն ռուբլի պակասուրդով, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 2.8%-ին։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը։ 2026 թվականի բյուջեով նախատեսված էր 3.786 տրլն ռուբլու կամ ՀՆԱ-ի 1.6%-ի չափով պակասուրդ։ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նախկինում նշել էր, որ այդ ցուցանիշը կարող է վերանայվել դեպի աճ։ Համեմատության … Read more

Nvidia-ն 500 մլրդ դոլարի գործարքով չիպերը դարձնում է ներդրումային ակտիվ

Տեխնոլոգիական հսկա Nvidia-ն  համաձայնագրեր է կնքել օրերս Ուոլ Սթրիթի առաջատար ակտիվների կառավարիչների հետ՝ իր չիպերը ներդրումային ակտիվի վերածելու նպատակով, հայտնում է CNBC-ն։ Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը հայտարարել է, որ 500 մլրդ դոլարի ֆինանսավորման գործարքը «առաջին դեպքն է, երբ տեխնոլոգիական չիպերը դառնում են ներդրումային ակտիվների առանձին դաս»։ Ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր (Memorandum of Understanding, MoU) է … Read more

Intel-ը բաժնետոմսերի ընդլայնված տեղաբաշխման արդյունքում ներգրավել է 20 մլրդ դոլար

Intel-ը բաժնետոմսերի ընդլայնված տեղաբաշխման միջոցով ներգրավել է 20 մլրդ դոլար՝ նպատակ ունենալով ֆինանսավորել պայմանագրային միկրոչիպերի արտադրության իր ծախսատար ընդլայնումը, հաղորդում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ համաշխարհային միկրոչիպերի շուկայում երբեմնի առաջատար Intel-ը շարունակում է ակտիվորեն ներդրումներ կատարել նոր արտադրական հզորությունների և չիպերի փաթեթավորման առաջատար տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ փորձելով մրցակցել պայմանագրային արտադրության ոլորտի առաջատարների, այդ թվում՝ TSMC-ի հետ։ … Read more

Ջիմ Քրամերի բարեգործական հիմնադրամը գնում է Micron Technology-ի բաժնետոմսերը

Ջիմ Քրամերի բարեգործական հիմնադրամը ճանապարհ է բացում ամերիկյան հիշողության չիպերի արտադրող Micron Technology ընկերության բաժնետոմսերում, հայտնում է CNBC-ն։ Կազմակերպությունը ձեռք է բերում ընկերության 25 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը մոտ 872 դոլարով, ինչի արդյունքում ակտիվի մասնաբաժինը պորտֆելում կկազմի 0.5%։ Շուկայում այս բաժնետոմսերի բարձր տատանողականության պատճառով դիրքը սկզբնական փուլում ձևավորվում է փոքր ծավալով։ Արհեստական բանականության բումի ֆոնին DRAM և … Read more

Ամերիկացիների կրեդիտ քարտերի պարտքը հասել է 1.26 տրիլիոն դոլարի

2026 թվականի երկրորդ եռամսյակում ԱՄՆ տնային տնտեսությունների՝ կրեդիտ քարտերի գծով ընդհանուր պարտքն ավելացել է 21 միլիարդ դոլարով և հասել 1.26 տրիլիոն դոլարի։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի զեկույցը։ Այս ցուցանիշը մոտեցել է նախորդ տարվա պատմական առավելագույնին՝ 1.28 տրիլիոն դոլարին՝ նախորդ եռամսյակի համեմատ աճելով 1.7%-ով։ 90 օրից ավելի ժամկետանց վճարումների … Read more