ԱՄՆ-ը կարող է Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը սահմանափակել 17%-ով

ԱՄՆ-ը կարող է հնդկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը սահմանել 17%-ի մակարդակում, եթե երկու երկրները հասնեն առևտրային համաձայնության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը՝ հավելելով, որ համաձայնության բացակայության դեպքում մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25%։

Հայտարարությունը հնչել է Թրամփի վարչակազմի՝ 14 առևտրային գործընկերների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու առաջարկի ֆոնին՝ արդյունաբերական արտադրական հզորությունների կառուցվածքային ավելցուկի հիմնավորմամբ։

Վաշինգտոնը Հնդկաստանի նկատմամբ սահմանափակումների կիրառման պատճառների թվում նշել է արդյունաբերության ընդլայնման քաղաքականությունը, աշխատանքային իրավունքների անբավարար պաշտպանությունը, ֆինանսական սահմանափակումներն ու շուկա մուտք գործելու խոչընդոտները։

ԱՄՆ-ի գնահատմամբ՝ այս գործելակերպը վնասում է ամերիկյան արտադրողներին, արտահանմանը, զբաղվածությանն ու ներդրումներին։ Միաժամանակ ոչ շուկայական տնտեսություն ունեցող երկրներից մատակարարումների կախվածությունը սպառնալիքներ է ստեղծում տնտեսական անվտանգության համար, հատկապես՝ դեղագործության, բժշկական սարքավորումների, պողպատի արտադրության, արևային էներգետիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Նախկինում Վաշինգտոնն ու Նյու Դելին համաձայնեցրել էին առևտրային շրջանակային համաձայնագիր, որի արդյունքում հնդկական ապրանքների մեծ մասի նկատմամբ կիրառվող պատժիչ մաքսատուրքերը նվազեցվել էին 50%-ից մինչև 18%։

Leave a comment