Սա հարձակում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Վաղը՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։ Ընդ որում, Վեհափառ Հայրապետին վերագրվում է այնպիսի արարքի կատարում, որը վերաբերում է բացառապես հոգևոր ոլորտին, պաշտպանված է «եկեղեցին անջատ է պետությունից» սկզբունքով, … Read more

Իրանը մինչև օրվա վերջ ակնկալում է Օմանի հետ ստորագրել Հորմուզի նեղուցով նավարկության համաձայնագիրը․ Al Jazeera

Իրանը մինչև օրվա վերջ ակնկալում է Օմանի հետ ստորագրել Հորմուզի նեղուցով նավարկությունը կարգավորող համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ հեռուստաալիքի՝ կողմերին մնացել է համաձայնեցնել ընդամենը մեկ-երկու հարց, որոնք առանձնապես բարդ չեն։ Հրապարակման համաձայն՝ հիմնական չլուծված հարցերից մեկը նավերի անցման երթուղիների վերջնական սահմանումն է, որոնցով դրանք կկարողանան անցնել Հորմուզի նեղուցով։ … Read more

Իրանում բացահայտել են ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածների մանրամասները

Իրանի բանակի ռազմաօդային ուժերի համակարգող հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածների ընթացքում իրանցի օդաչուները չեն օգտագործել GPS կամ իներցիոն նավիգացիոն համակարգեր (INS)։ Նրա խոսքով՝ օդաչուները կողմնորոշվել են քարտեզների և ամենապարզ նավիգացիոն միջոցների օգնությամբ՝ չփոխանցելով որևէ ազդանշան, այդ թվում՝ չօգտագործելով ռադիոկապ։ Իր պաշտոնյայի պնդմամբ՝ հենց էլեկտրոնային ազդանշանների բացակայությունն է եղել գործողության հաջողության հիմնական … Read more

Սրբազանների, Սամվել Կարապետյանի կալանքները եղել են ապօրինի․ Արամ Վարդևանյան

Խորհրդարանը քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրության հարցը։ Վարդևանյանն իր խոսքում ընդգծեց, որ ԱԺ պատգամավոր, առավել ևս ԱԺ նախագահի տեղակալ լինելը իր երազանքը չի եղել, քանի որ ՀՀ-ում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը հեշբան չէ, սակայն ինքը ու իր ողջ խմբակցությունն ունի մտահոգություններ որ Հայաստանը ճիշտ ուղով չի գնում։ «Մենք … Read more

Հորմուզի նեղուցում տանկերի մոտ երկու պայթյուն է գրանցվել․ UKMTO

Հորմուզի նեղուցում տանկերի անցման ժամանակ երկու պայթյուն է գրանցվել։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների կառավարման կենտրոնը (UKMTO)։ Ըստ կառույցի տվյալների՝ միջադեպի մասին հայտնել է տանկերի կապիտանը, որը նավարկում էր Օմանի Կումզար բնակավայրից մոտ 9 ծովային մղոն հարավ-արևելք։ Նրա խոսքով՝ նավի անցման ընթացքում լսվել է երկու պայթյուն։ UKMTO-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով անձնակազմը և … Read more

ՆԱՏՕ-ն ձգտում են «պոկել» ՀՀ-ին ՀԱՊԿ-ից․ Վիկտոր Վասիլև

Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «Անշուշտ, մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման ճանապարհով։ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, անկասկած, չի համապատասխանում … Read more

Ո՞ւր են Հայաստանի «Ազատության» ՌԿ-ի լրագրողները, ազատություն որոնող լրագրողները․ Դավիթ Իշխանյան

Արցախի Հանրապետության Աժ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ով 2023թ. գերեվարվել էր ու այժմ գտնվում է Բաքվի բանտում, ուղերձ է հղել՝ անդրադառնալով իրենց նկատմամաբ իրականացվող դատավարության ընթացքին։ Նա կրկին ընդգծում է, որ դատավարությունը բացառապես քաղաքական է, բոլորիս համար էլ պարզ է , որ վճիռը վաղուց կայացված է։ «Մեր վերջին ելույթները բավականին հետաքրքիր էին, յուրահատուկ, արժանի, դատախազը, … Read more

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթատար տանկերի դեմ հարվածների մասին

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռով հարված է հասցրել Սաուդյան Արաբիային պատկանող Daisy նավթատար տանկերին Ադենի ծոցում։ Խմբավորման պնդմամբ՝ նավը խոցվել է, ինչի հետևանքով ստիպված է եղել փոխել երթուղին և վերադառնալ։ Ըստ հայտարարության՝ հութիները հետևում են սաուդական նավթատար տանկերի տեղաշարժին և մտադիր են թույլ չտալ դրանց անցումը Կարմիր ծովով՝ ինչպես հյուսիսային, … Read more

Իրանը ծրագրում էին գրավել 48 ժամում, սակայն ներսից պառակտելու փորձը ձախողվեց․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի հակառակորդները ծրագրել էին ընդամենը 48 ժամում գրավել Իրանը՝ նույն սցենարով, որն, ըստ նրա, կիրառվել էր Սիրիայի նկատմամբ։ Նրա խոսքով՝ ռազմական ճնշմանը զուգահեռ փորձ է արվել նաև ապակայունացնել երկրի ներքին իրավիճակը, սակայն այդ ծրագիրը չի հաջողվել իրականացնել։ «Նրանք ծրագրել էին ապակայունացնել մեր հասարակությունը, սակայն դա նրանց չհաջողվեց։ Իրավիճակը … Read more

Թրամփի ռազմածովային նավատորմի ծրագիրը կարող է դառնալ ԱՄՆ պատմության ամենաթանկ նախագծերից մեկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած նոր ռազմածովային նավատորմի ծրագիրը կարող է վերածվել ԱՄՆ ռազմածովային ուժերի պատմության ամենաթանկ նախագծերից մեկի։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության (CBO) նոր զեկույցին։ Ըստ հրապարակման՝ «Trump» դասի 15 նավերի կառուցման ծրագիրը կարժենա շուրջ 275 միլիարդ դոլար, ինչը ավելի քան 50 տոկոսով գերազանցում … Read more