Իրանում բացահայտել են ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածների մանրամասները

Իրանի բանակի ռազմաօդային ուժերի համակարգող հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածների ընթացքում իրանցի օդաչուները չեն օգտագործել GPS կամ իներցիոն նավիգացիոն համակարգեր (INS)։

Նրա խոսքով՝ օդաչուները կողմնորոշվել են քարտեզների և ամենապարզ նավիգացիոն միջոցների օգնությամբ՝ չփոխանցելով որևէ ազդանշան, այդ թվում՝ չօգտագործելով ռադիոկապ։

Իր պաշտոնյայի պնդմամբ՝ հենց էլեկտրոնային ազդանշանների բացակայությունն է եղել գործողության հաջողության հիմնական գործոններից մեկը, քանի որ, նրա խոսքով, հակառակորդը «չէր սպասում, որ ռազմաօդային ուժերը կգնան նման գործողության»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment