Խորհրդարանը քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրության հարցը։
Վարդևանյանն իր խոսքում ընդգծեց, որ ԱԺ պատգամավոր, առավել ևս ԱԺ նախագահի տեղակալ լինելը իր երազանքը չի եղել, քանի որ ՀՀ-ում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը հեշբան չէ, սակայն ինքը ու իր ողջ խմբակցությունն ունի մտահոգություններ որ Հայաստանը ճիշտ ուղով չի գնում։
«Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր, որ խարխլվել են։ Երբ մենք տեսնում ենք, որ Հայոց Հայրապետի նկատմամբ, մեղմ ասած վիրավորական արտահայտություններ են հնչում և մեր Մայր Աթոռը քաղաքական քննարկման առարկա է դառնում՝ դա նախաձեռնվում է մեկ ուժի կողմից և այդ մեկ ուժը ՔՊ-ն է։
2025 թ-ին Մայր Աթոռը պաշտպանող մեկ նախադասության համար քրեական գործ է նախաձեռնվում ազգային բարերարի նկատմամբ, ում ձեր ուժի որևէ ներկայացուցիչ որևէ բացասական խոսքով չի նկարագրել, նրան կալանավորում եք, ու կալանքի տակ է եք պահում մինչ օրս։ Իրավունքում ամենակարևոր կարմիր գիծը մարդասիրությունն է, ես ունեմ համոզմունք, որ վերջին 8 տարիներին մենք ունենք մարդասիրության ճգնաժամ»։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված 7-ամսյա կալանքին, սրբազանների նկատմամբ 8-9 ամիս կիրառված կալանքին ընդգծել է, որ դրանք ապօրինի են եղել։