Թրամփի ռազմածովային նավատորմի ծրագիրը կարող է դառնալ ԱՄՆ պատմության ամենաթանկ նախագծերից մեկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած նոր ռազմածովային նավատորմի ծրագիրը կարող է վերածվել ԱՄՆ ռազմածովային ուժերի պատմության ամենաթանկ նախագծերից մեկի։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության (CBO) նոր զեկույցին։

Ըստ հրապարակման՝ «Trump» դասի 15 նավերի կառուցման ծրագիրը կարժենա շուրջ 275 միլիարդ դոլար, ինչը ավելի քան 50 տոկոսով գերազանցում է նախկին գնահատականները։

Զեկույցի համաձայն՝ առաջին նավի կառուցման արժեքը գնահատվում է 23,4 միլիարդ դոլար, ինչը շուրջ 8 միլիարդ դոլարով ավելի է, քան նախապես հաշվարկել էր ԱՄՆ ռազմածովային ուժերը։ Կանխատեսվում է, որ յուրաքանչյուր հաջորդ նավի արժեքը նույնպես կգերազանցի 18 միլիարդ դոլարը։

Ըստ The New York Times-ի՝ ծրագրի թանկացման հիմնական պատճառը Թրամփի որոշումն է նավերը համալրել միջուկային էներգետիկ կայանքներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment