Անվճար ծառայությունը OVIO-ն դարձրել է վճարովի՝ բաժանորդը պետք է հատուցի ընկերության սխալի համար. ահազանգ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը արձանագրել է մի դեպք, որը հարցեր է առաջացնում սպառողի և ծառայություն մատուցող ընկերության միջև կնքված պայմանագրի կատարման վերաբերյալ։ Խոսքը OVIO ընկերության մասին է, որը նախկինում գործել է «Ռոստելեկոմ» անվամբ. այս ընկերությունը իր սխալների համար հատուցում է պահանջում բաժանորդներից։ Ինչպե՞ս, բացատրենք: Մի քաղաքացու հետ ընկերությունն ունի կնքված պայմանագիր, որով տրամադրվել է … Read more

Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ իր գրառմամբ հաստատեց մեր լուրը, որ բարձրաստիճան զինվորականներին գործուղում են սահման, քանի որ բանակում` ոչ ռազմական պայմաններում մահվան դեպքերն աննախադեպ շատ են, իսկ պատճառն այն է, որ ոչկանոնագրային հարաբերություններ են տիրում բանակում, օրինակ, զինվորները դիրքերում քնելու համար «քֆուր են դնում» իրար վրա, ինչից հետո վիճաբանություններ են … Read more

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան Հայաստանից կամավորներ են հավաքագրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում հայազգի անձինք կռվել են ե՛ւ ռուսական կողմից, ե՛ւ ուկրաինական: Մեր տեղեկություններով, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան շարունակում են ակտիվորեն Հայաստանում հավաքագրել տղամարդկանց, այդ թվում՝ հայկական բանակի գործող զինծառայողներին, որ նրանք մեկնեն ռազմաճակատ եւ բարձր վարձատրության դիմաց կռվեն օտար հողում: Թեկնածուներ ընտրելու հարցում, մեզ հասած տեղեկություններով, Ռուսաստանին որոշակի ծառայություններ … Read more

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում բավականին ծանր են տարել «Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը՝ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը վերցնելու վերաբերյալ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում չեն կարծում, որ «Ուժեղ Հայաստանը» եվրոպական ինտեգրման հանձնաժողովը կարող է արդյունավետորեն ղեկավարել՝ հաշվի առնելով խմբակցության քաղաքական դիրքորոշումները։ Իշխանական շրջանակներում հատկապես կասկածներ են հնչում … Read more

Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Ավելի վաղ գրել էինք, որ օգոստոսի 1-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Երեւանի Տիչինայի փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում 5 անձ վիճաբանել են անվադողեր վերանորոգող աշխատակցի հետ, քաշքշել նրան եւ սպառնալիքներ հնչեցրել։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցներից մեկը եղել է Ալիկ Բանդուրյանը։ Նրա … Read more

Ինչո՞ւ կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում տարիներ շարունակ, ում է պատկանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ձորափի 35 հասցեում գործող «ԱՄԱՌ» ռեստորանի գործունեությունը դադարեցվել է։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում ռեստորանում արձանագրվել է հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների մեկ տասնյակից ավելի խախտում։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ԱՄԱՌ» ՍՊԸ-ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է՝ մինչև արձանագրված խախտումների վերացումը։ Որոշման հիման վրա … Read more

Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո ավելի քան մեկ ամիս է՝ այդ պաշտոնը թափուր է: ԱԺ խորհրդարանականները նրան փոխարինողի հարցն են քննարկում։ Մենք մի քանի հրապարակում ենք արել՝ տեղեկացնելով, որ պատգամավորներից որեւէ մեկը հանձն չի առնում՝ ստեղծված իրավիճակում զբաղեցնել այդ պաշտոնը՝ կանխատեսելով, որ հայտնվելու է պետության պատժիչ … Read more

Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչներին իրավապահ մարմինները տևական ժամանակ է՝ ահաբեկում են: 2025 թվականի դեկտեմբերից սկսած՝ իրավապահ մարմինները զինված, դիմակավորված մտնում են մարդկանց տները, նրանց տանում են բաժիններ ու ծեծի ենթարկում, նույնիսկ պահանջում՝ ընտանիքներով լքել գյուղը: ArmLur.am-ին դիմած բնակիչները ներկայացրեցին, որ ՈՒՆԵՆ ձայնագրություններ, որոնք առաջիկայում կարող են … Read more

Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ իրավապահ համակարգում քննարկվող կադրային փոփոխությունների շրջանակում հնարավոր է պաշտոնից ազատվի Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, իսկ նրան փոխարինի ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։ Այսօր արդեն «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել հնարավոր նշանակման շուրջ ձևավորված տրամադրություններից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քրեական աշխարհի … Read more

Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ … Read more