Քաղաքականություն
19.09.2026 | 01:11
Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։
Սեպտեմբերի 18-ին նման կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Պարգևատրման չափը չի նշվում։
«Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ խմբակցության պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից։
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար։
Զարգացո՛ւմ, այլ ոչ թե հանձնում»,-նշել է նա։
Եվգենյա Համբարձումյան