Հորմուզի նեղուցում տանկերի մոտ երկու պայթյուն է գրանցվել․ UKMTO

Հորմուզի նեղուցում տանկերի անցման ժամանակ երկու պայթյուն է գրանցվել։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների կառավարման կենտրոնը (UKMTO)։

Ըստ կառույցի տվյալների՝ միջադեպի մասին հայտնել է տանկերի կապիտանը, որը նավարկում էր Օմանի Կումզար բնակավայրից մոտ 9 ծովային մղոն հարավ-արևելք։ Նրա խոսքով՝ նավի անցման ընթացքում լսվել է երկու պայթյուն։

UKMTO-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով անձնակազմը և նավը չեն տուժել։ Շրջակա միջավայրի աղտոտում նույնպես չի արձանագրվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment