Ոլորակի բնակիչներն ու ֆուտբոլը Հովհաննես Երանյանի ռեփ հեքիաթում

Այլմոլորակայինների գոյությունը մարդկանց միշտ էլ վախեցրել է, գուցե որովհետեւ չգիտենք երկրաբնակների բարօրությո՞ւնն են ուզում, թե՞ ոչնչացումը։  Հովհաննես Երանյանի հեքիաթում ոլորակի բնակիչներին հետաքրքրում են մեր մոլորակի ֆուտբոլային մարզադաշտերն ու հենց ֆուտբոլը։ «Ռեփերը, դաշնակահարն ու ֆուտբոլը» ֆանտաստիկ հեքիաթը կամ մանկապատանեկան վիպակը արձակագրի տասներկուերորդ գիրքն է եւ առաջինը` գրված մանուկների համար:Մեդիամաքսը զրուցել է Հովհաննես Երանյանի հետ։-Ինչո՞ւ որոշեցիք գրել … Read more

«Արդար պատերազմի» դոկտրինի վերաիմաստավորումը

Ռիչարդ ՀաասՀռոմի Պապ Լեւոն XIV-ը հունիսի վերջին Վատիկանում կհրավիրի Կարդինալների կոլեգիայի ժողով: Նախատեսված չորս նիստերից մեկը նվիրված կլինի «արդար պատերազմի» դոկտրինին:Այս շեշտադրումն ամենեւին նոր չէ: Գրեթե երկու հազարամյակ է, ինչ Կաթոլիկ եկեղեցին ձգտում է սահմանել, թե երբ է պատերազմն արդարացված (jus ad bellum) եւ որոնք են դրա վարման թույլատրելի եղանակները (jus in bello): Նպատակը եղել … Read more

Մեկնարկել է Ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ մեկնարկել են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել Հավերժության տաճարի եւս երեք մույթերի հիմնանորոգումը: Զուգահեռաբար կմեկնարկեն նաեւ թանգարանային հատվածի նորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը նախատեսվում է մինչեւ տարեվերջ։«Ժաննա … Read more

Փոխվարչապետերն ու նախարարները չեն փոխվի, ԱԺ նախագահի թեկնածուն կընտրվի այսօր

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ փոխվարչապետերն ու նախարարները կվերանշանակվեն իրենց պաշտոններում: «Կառավարության անդամների փոփոխություններ չեմ նախատեսում։ Այլ օղակներում ու այլ մակարդակներում որոշ փոփոխություններ տեղի կունենան։ Ես հայտարարություն եմ տարածել՝ հրավիրելով աշխարհի 200 լավագույն բուհի շրջանավարտներին ներառվել կառավարության կադրային բանկում։ Մենք ավելի քան մեկ ամիս ժամանակ ունենք կառավարության եւ նրա ինստիտուտների ձեւավորման շուրջ … Read more

Փաշինյան. «ԵԱՏՄ-ն պետք է հարցին հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա»

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանը շատ սերտ ու ակտիվ աշխատում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ»: «Մենք այդ աշխատանքը կշարունակենք: ԵԱՏՄ-ն մի քանի դրույթի վրա է հիմնված ՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժի: Եթե դրանք չկան, նշանակում է՝ ԵԱՏՄ չկա: ԵԱՏՄ-ն պետք է հարցին հստակ պատասխանի՝ ինքը կա՞, … Read more

Ազգային պատկերասրահում մեկնարկում է ամառային դպրոցը երեխաների համար

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային պատկերասրահը հրավիրում է 7-ից 12 տարեկան երեխաներին ստեղծագործելու ու նոր հմտություններ ձեռք բերելու «Բացահայտելով թանգարանը» ամառային դպրոցում: «Ծրագրի ընթացքում մասնակիցները կդառնան իրական հետազոտողներ, կծանոթանան թանգարանի տարբեր բաժինների աշխատանքներին և կբացահայտեն, թե ինչպես են պահպանվում ու ցուցադրվում արվեստի գործերը։ Ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով երեխաները կուսումնասիրեն պատկերասրահի հարուստ հավաքածուն՝ ներգրավվելով հետևյալ գործնական աշխատանքներում.– … Read more

ԵԽԽՎ-ն քննադատել է Ադրբեջանին եւ կոչ արել կատարել պարտավորությունները

Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մտահոգություն է հայտնել Ադրբեջանում «քննադատական ձայները լռեցնելու» պրակտիկայի կապակցությամբ, այդ թվում՝ սահմանափակող օրենսդրական միջոցների կիրառմամբ, որոնց հետեւանքը «անկախ լրագրության, իրական քաղաքական ընդդիմության, քաղաքացիական տարածքի եւ խոսքի ազատության ճնշումն է»։ ԵԽԽՎ-ն դատապարտել է իրավապաշտպան, Վացլավ Հավելի անվան մրցանակի դափնեկիր Անար Մամեդլիի նկատմամբ շարունակվող քրեական հետապնդումը։Վեհաժողովը դատապարտել է Ադրբեջանում նախկինում … Read more

7 ժամանոց «Սատանայական տանգոն». «Ոսկե Ծիրան-2026»-ի ամենաերկար ֆիլմը

Հուլիսին կայանալիք Ոսկե Ծիրան-2026 միջազգային կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է հունգարացի հանրահայտ ռեժիսոր Բելա Տարի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Սատանայական տանգոն»։439 րոպե տեւողությամբ այս սեւ-սպիտակ ֆիլմը համարվում է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկը։ Ոմանց համար այն կինեմատոգրաֆիկ գլուխգործոց է, մյուսների համար՝ համբերության փորձություն։Ֆիլմը հիմնված է հունգարացի գրող Լասլո Կրասնահորկայի համանուն վեպի վրա եւ պատմում է քայքայվող գյուղական համայնքի … Read more

Պեսկով. «Հայաստանի ղեկավարությունը երկընտրանքի առջեւ է կանգնած»

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Երեւանն այժմ գտնվում է զարգացման ուղու ընտրության գործընթացում»։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կանգնած է երկընտրանքի առջեւ։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարեւոր է, որովհետեւ դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարեւան, եղբայրական երկրներ», … Read more

Politico. Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կայցելի

Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախատեսում է հուլիսի 1-ին այցելել Հայաստան, գրում է Politico-ն՝ վկայակոչելով երեք լավատեղյակ աղբյուր: «Այցի նպատակն է աջակցություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում եվրոպամետ կուսակցությունը հաղթանակ տարավ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում»,- ասված է հրապարակման մեջ:«Այցը տեղի կունենա այն պահին, երբ Փաշինյանը ձգտում է ամրագրել Մոսկվայից հեռանալու … Read more