Ազգային պատկերասրահում մեկնարկում է ամառային դպրոցը երեխաների համար

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային պատկերասրահը հրավիրում է 7-ից 12 տարեկան երեխաներին ստեղծագործելու ու նոր հմտություններ ձեռք բերելու «Բացահայտելով թանգարանը» ամառային դպրոցում:

«Ծրագրի ընթացքում մասնակիցները կդառնան իրական հետազոտողներ, կծանոթանան թանգարանի տարբեր բաժինների աշխատանքներին և կբացահայտեն, թե ինչպես են պահպանվում ու ցուցադրվում արվեստի գործերը։ Ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով երեխաները կուսումնասիրեն պատկերասրահի հարուստ հավաքածուն՝ ներգրավվելով հետևյալ գործնական աշխատանքներում.
– Կավագործություն ու բազմատեսակ աշխատանք կավով,
– Խճանկարչություն՝ դեկորատիվ գունավոր քարերով,
– Նկարչություն կտավի վրա և գույների վառ աշխարհի բացահայտում,
– Ինտերակտիվ կրթական ծրագրեր ու ստեղծագործական բազմանպատակ բացահայտումներ։
Ծրագրի ավարտին երեխաների ստեղծած աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվելիք հատուկ ցուցահանդեսում, իսկ մասնակիցները կստանան հավաստագրեր», – հայտնում են Ազգային պատկերասրահից:
Ամառային դպրոցի առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ից հուլիսի 9-ը երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը՝ 12:00-ից 15:00-ը:
Մասնակիցների քանակը սահմանափակ է։ 
Մեկ ամսվա մասնակցության արժեքը կազմում է 20 000 դրամ:
Գրանցվելու եւ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 96 86 96 44 հեռախոսահամարով:

Leave a comment