«Կառավարության անդամների փոփոխություններ չեմ նախատեսում։ Այլ օղակներում ու այլ մակարդակներում որոշ փոփոխություններ տեղի կունենան։
Ես հայտարարություն եմ տարածել՝ հրավիրելով աշխարհի 200 լավագույն բուհի շրջանավարտներին ներառվել կառավարության կադրային բանկում։ Մենք ավելի քան մեկ ամիս ժամանակ ունենք կառավարության եւ նրա ինստիտուտների ձեւավորման շուրջ մտածելու համար: Եթե կլինեն այնպիսի անձինք, որոնք որոշակի չափանիշների կհամապատասխանեն, չեմ բացառում՝ այս փուլում նոր մարդկանց բերենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի թեկնածուին, Փաշինյանը նշել է, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեղի կունենա նիստ, որտեղ առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվի մեկը.
«Կլսենք թեկնածուներին, հարցեր կտանք եւ որոշում կկայացնենք»:
Փոխվարչապետերն ու նախարարները չեն փոխվի, ԱԺ նախագահի թեկնածուն կընտրվի այսօր
Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ փոխվարչապետերն ու նախարարները կվերանշանակվեն իրենց պաշտոններում: