Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանը շատ սերտ ու ակտիվ աշխատում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ»:
«Մենք այդ աշխատանքը կշարունակենք: ԵԱՏՄ-ն մի քանի դրույթի վրա է հիմնված ՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժի: Եթե դրանք չկան, նշանակում է՝ ԵԱՏՄ չկա: ԵԱՏՄ-ն պետք է հարցին հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որն ընդունել են իմ բացակայությամբ։ Պետք է հասկանանք՝ ինչ է դա նշանակում գործնականում, արդյո՞ք ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է նման որոշումներ կայացնել։ Եթե այս հարցի պատասխանն «այո» է, ուրեմն՝ ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին, եւ մենք էլ պետք է հետեւություններ անենք»,- նշել է նա։