«Այցի նպատակն է աջակցություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում եվրոպամետ կուսակցությունը հաղթանակ տարավ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում»,- ասված է հրապարակման մեջ:
«Այցը տեղի կունենա այն պահին, երբ Փաշինյանը ձգտում է ամրագրել Մոսկվայից հեռանալու եւ Եվրոպական միության հետ կապերն ամրապնդելու Հայաստանի ուղին ընտրություններից հետո, որոնք բազմաթիվ դիտորդներ դիտակում էին որպես հանրաքվե երկրի աշխարհաքաղաքական ապագայի մասին»,- գրում է Politico-ն:
«Մենք տեսանք, որ Հայաստանը ենթարկվել է Ռուսաստանի ինտենսիվ եւ հետեւողական ճնշումներին: Այցը աջակցության հզոր ազդանշան կդառնա»,- ասել է այցի նախապատրաստման մեջ ներգրավված ԵՄ պաշտոնյան:
Նրա խոսքով՝ այցը Հայաստանին հստակ ուղերձ կհղի. «Եվրոպան ձեր կողքին է»:
Մեդիամաքսը նշում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մայիսի սկզբին այցելել էր Երեւան՝ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին եւ Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողողին մասնակցելու համար:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-ին մեկնաբանել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նամակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դեսպանների կլոր սեղանի ժամանակ ունեցած ելույթում Սերգեյ Լավրովն ասել էր.
«Կնշեմ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի ուղերձը, որը նա հղել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մեջբերում եմ. «2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է եւ առողջ։ Երեւանը կարող է հույս դնել Եվրոպայի վրա»։
Այլ կերպ ասած՝ հիմա արդեն ոչ թե պարզապես ընդհատակյա մեթոդներով են փորձում իշխանություն փոխել, այլ հպարտանում են նրանով, որ իրականացնում են գունավոր, թավշյա եւ այլ հեղափոխություններ»։
Politico. Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կայցելի
Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախատեսում է հուլիսի 1-ին այցելել Հայաստան, գրում է Politico-ն՝ վկայակոչելով երեք լավատեղյակ աղբյուր: