Թոշակի բարձրացման հարցը․ Փաշինյանի միմյանց հակասող դիրքորոշումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այս տարվա ապրիլի 1-ից թոշակները բարձրանալու են 10 000 դրամով։  «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Փաշինյանի թոշակների բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ միմյանց հակասող հայտարարությունները։  2024 թվականին ԱԺ-ում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումներին ամփոփիչ ելույթում Փաշինյանը, խոսելով թոշակների բարձրացման մասին, նշել է, որ  եթե անգամ կտրեն … Read more

2% հետվճարի «հաջողության» պատմություն․ նախարարը 475 հազար դրամ ծախսի դիմաց 9500 դրամ հետվճար է ստացել

Ժամեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հունվար ամսվա ընթացքում ԱՐՔԱ քարտով իրականացված գնումների արդյունքում ստացած 2% հետվճարի մասին գրառում՝ կից ներկայացնելով 9512 դրամ հետվերադարձի լուսապատկերը։ Նախարարը գրել է․ «Սա այն 2% հետվերադարձի գումարն է, որը ստացել եմ հունվար ամսին Հայաստանում Arca քարտով գնումներ անելու արդյունքում»։ Նա նաև քաղաքացիներին կոչ … Read more

Արթիկի տեխնիկական հսկողությունների ֆավորիտը․ Վահրամ Կնյազյանի 31 հաղթանակը 40-ից

Արթիկ համայնքում իրականացված շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման 40 մրցույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից 31-ում հաղթող է ճանաչվել «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն:  «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2021-2025 թթ․ անցկացված տեխնիկական հսկողության մրցույթները։ Հիմնականում կիրառվել է գնանշման հարցում ընթացակարգը, որի շրջանակում հաղթող է ճանաչվում նվազագույն գնառաջարկ ներկայացրած մասնակիցը։  Մրցույթների փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է … Read more

Նիկոլ Փաշինյանի և ՊԵԿ-ի թվերը չեն համընկնում․ ի վերջո ի՞նչ հաջողություններ է գրանցել ՏՏ ոլորտը Հայաստանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր․ «2018 թվականի համեմատ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է ավելի քան 12 անգամ՝ այսինքն, աճը՝ 1225 %-ով։ Դրամաշրջանառությունն աճել է 171 %-ով, այսինքն՝ համարյա քառապատկվել է դրամաշրջանառությունը, իսկ ոլորտի աշխատողների թիվն ավելի քան հնգապատկվել է»։ Փաշինյանն այս տվյալները ներկայացնելիս ասել էր, … Read more

Վաղարշապատի ընտրությունների մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը չի հիմնավորվում փաստերով

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան եթերում մի շարք պնդումներ է արել, որոնք չեն հաստատվում պաշտոնական կամ դիտորդական աղբյուրներով։  «Այն իշխանությունը, որը Վաղարշապատի ընտրությունների ժամանակ օգտագործել է ողջ պետական ռեսուրսը՝ նախարարություններ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ, նույնիսկ դպրոց ու մանկապարտեզ, այսինքն մարդկանց ճնշելով, ահաբեկելով տարել է տեղամաս, աշխատանքից ազատելով, կաշառելով փորձել է վերարտադրվել։ Այդ … Read more

1968-ի արտադրության ԳԱԶ-ից՝ մինչև 2025-ի նոր մեքենաներ․ ինչպիսի՞ն է պետական ավտոպարկը

Պետական գույքի կառավարման կոմիտեի (ՊԳԿԿ) հաշվեկշռում 2025 թվականի դրությամբ հաշվառված է եղել 4647 ավտոմեքենա։ Սա 289-ով ավելի է, քան 2024 թվականին պետական հաշվեկշռում գրանցված մեքենաների թիվը։ «Փաստերի ստուգման հարթակը» Պետական հաշվեկշռում ներառված ավտոմեքենաների քանակի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հայցելով հաշվառված մեքենաների թիվը 2024 և 2025 թվականների դրությամբ։ … Read more

Շրջակա միջավայրի նախարարության գնման մրցույթի հետքերով հարուցվել է քրեական գործ

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում քննության առարկա է դարձրել 2025 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հայտարարված օդային եղանակով նյութերի ցրման ծառայությունների ձեռքբերման մրցույթի արդյունքներով իրականացված աշխատանքների օրինականությունն ու արդյունավետությունը։ Քրեական վարույթը նախաձեռնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիմումների հիման վրա։   «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է մրցույթի պայմանները, տեխնիկական պահանջները, պայմանագրային կետերի կատարման ընթացքը, ՀԿ-ի … Read more

Ալեն Սիմոնյանի՝ «մանկապիղծ հոգևորականների» օրինակը մոլորեցնող է. Դատախազությունում քրեական գործ չկա

Ռուսաստանյան ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաընկերության եթերում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու և պետության միջև հարաբերությունների լարվածությանը։  Սիմոնյանը, նշելով, թե պետությունը հակամարտության մեջ է ոչ թե եկեղեցու, այլ ՀԱԵ-ի որոշ սպասավորների հետ, օրինակ է բերել հոգևորականների մասնակցությամբ մանկապղծության ենթադրյալ դեպքերը։ «Ես ուզում եմ բերել այսպիսի օրինակ՝ ենթադրենք որևէ երկրում լինի բարձրաստիճան … Read more

«Փաստ» թերթը մանիպուլյատիվ է․ Մարզպետների որոշմամբ, պարբերաբար սոցիալական աջակցություն է տրամադրվում մարզի անապահովներին

«Փաստ» թերթը օրերս գրել էր, թե Սյունիքի մարզպետը «ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին»՝ ընդգծելով, որ դա կարելի է դիտարկել ընտրակաշառքի բաժանում, ինչը քրեորեն պատժելի արարք է։ Մամուլի տեսության շրջանակում այդ հրապարակումը տարածել էին բազմաթիվ լրատվամիջոցներ (1, 2, 3, 4): «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Սյունիքի մարզպետի որոշումը սոցիալական աջակցություն … Read more

Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում օլիմպիական խաղերին մասնակցող ուկրաինացի մարզիկներ են․ ավելի քան 40 Deepfake տեսանյութ է տարածվել

BBC-ի փաստերի ստուգման ծառայությունը՝ BBC Verify-ը, պարզել է, որ Կրեմլի ամենախոշոր ապատեղեկատվական «Մատրյոշկա» ցանցը արհեստական ​​բանականությամբ գեներացված տեսանյութերի միջոցով լայնածավալ վարկաբեկման արշավ է սկսել՝ Իտալիայում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող ուկրաինացի մարզիկների դեմ։  Հիշեցնենք, որ նախորդ 2025 թվականից Կրեմլին պատկանող այս ցանցը սկսել է ակտիվորեն թիրախավորել նաև Հայաստանը․ մասնավորապես՝ մտացածին պատմություններ տարածելով ՀՀ իշխանությունների վերաբերյալ։  … Read more