Անժամանակ մահացել է Այնթապի դպրոցի աշակերտուհի Միլենա Սողոյանը

Այնթափի թիվ մեկ դպրոցից հայտնում են.

«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին։

Նրա բացակայությունը մեծ ցավ ու դատարկություն կթողնի դասընկերների, ուսուցիչների և բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել են նրան։

Այս ծանր պահին մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Միլենա Սողոյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։

Այնթապի հ. 1 միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմը և աշակերտական համայնքը սգում են մեր սիրելի աշակերտի կորուստը։

Թող նրա լուսավոր հիշատակը միշտ ապրի նրան ճանաչողների սրտերում>։

Leave a comment