Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին․ ՊՆ

Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ The post Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին․ ՊՆ appeared first on CIVILNET.

Կաթողիկոսը «ուղղափառ»-ը չի ներմուծել․ այն Հայոց եկեղեցու անվան մեջ նորություն չէ

Սիրանուշ Ադամյան Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ և արդեն կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) փետրվարի 5-ին «Ռադար»-ին տված հարցազրույցում պնդել է, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կասկածի տակ է դրել հայաստանյան եկեղեցու դավանական ինքնությունը: «Պարզվում է, որ կաթողիկոսը 18 թվականին հայ եկեղեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի կանոնադրությունը գրանցել է իբրև … Read more

ՀՀ-ն ձգտում է ՌԴ-ի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ․ ԱԳՆ

ՀՀ-ն ձգտում է ՌԴ հետ զարգացնել փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության նկատմամբ հարգման վրա հիմնված բարեկամական հարաբերություններ: Այս մասին նշվել է Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 7-ին ՀՀ ԱԳՆ կատարած այցի ժամանակ։ Հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հիմնական ուղղություններով 2025թ. կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ընթացիկ տարում շարունակվող և նախանշվող ծրագրերն ու անելիքները՝ … Read more

Ազգային ժողովի ընտրություն նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ է մտել

Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել 2026 թվականի փետրվարի 7-ին։ Հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ըստ հրամանագրի՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակվել է 2026 թվականի հունիսի 7-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիշեցնում է, որ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը թեկնածուի, կուսակցության անդամի կամ լիազորված … Read more

Թրամփը մաքսատուրքեր է սահմանել Իրանի հետ առևտուր անող երկրների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ սպառնալով լրացուցիչ մաքսատուրքներ սահմանել Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների վրա։ Գրում է BBC-ն։ Ուրբաթ օրը հրապարակված հրամանում չի նշվում կիրառվող դրույքաչափը, բայց որպես օրինակ օգտագործվում է 25%-ը։ Այնտեղ ասվում է, որ մաքսատուրքը կարող է կիրառվել ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ ցանկացած երկրից, որը «ուղղակիորեն կամ անուղղակիորեն գնում է, … Read more

Կաթողիկոսն ընդունել է գնդերեցներին, որոնց ծառայությունը բանակում դադարեցվել է

Փետրվարի 6-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը Հայաստանի Զինած ուժերում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Փետրվարի 1-ից՝ Պաշտպանության նախարարի հրամանով դադարեցվել է ՀՀ զինված ուժերի Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։  Հոգևոր ծառայությունը համակարգվելու է ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման … Read more

ԱՄՆ-ն շատ լավ բանակցություններ է ունեցել Իրանի հետ․ Թրամփ

Միացյալ Նահանգները «շատ լավ բանակցություններ» է ունեցել Իրանի հետ․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից հետո: «Իրանը, կարծես, շատ ուզում է գործարք կնքել: Պետք է տեսնենք, թե ինչ գործարք է դա», – ասել է նախագահը Air Force One ինքնաթիռի վրա։ ԱՄՆ-ի ու Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին հանդիպել են Օմանում։ Սրանք առաջին … Read more

Մեկնարկել են ձմեռային Օլիմպիական խաղերը

Իտալիայում փետրվարի 6-ի երեկոյան տրվեց 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը։ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությանը հայկական դրոշը բարձր պահեցին գեղասահքի սպորտային զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը: Այս անգամ Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ, որոնք հանդես կգան երեք մարզաձևերում՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ և գեղասահք։ Ստորև ներկայացնում ենք մեր օլիմպիականների մեկնարկների ամբողջական ժամանակացույցը: … Read more

Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին

Ադրբեջանը արտգործնախարարություն է կանչել և բողոքի նոտա հանձնել  Ռուսաստանի դեսպանին։ Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Փետրվարի 5-ին ՌԴ «Լազարևյան ակումբը», որի խորհուրդը համակարգում է Զատուլինը, հայտարարություն է տարածել՝ քննադատելով Բաքվում պահվող գերիների դեմ «դատավճիռները»։ «Իրականում Բաքվում դատապարտվեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որը դրսևորվեց Խորհրդային Միության փլուզման գործընթացում։ Սա հրաժարական … Read more

Երկրորդ կարծիք՝ առանց Գերմանիա մեկնելու. EcoSense-ի ու GerMed-ի համագործակցությունը

Հրապարակվում է որպես գովազդ EcoSense լաբորատոր ցանցի և GerMed հարթակի համագործակցությունը ձևավորել է մոդել, որը Հայաստանում իրականացվող լաբորատոր ախտորոշումը կապում է Գերմանիայի առաջատար բժշկական փորձի հետ։ Համագործակցությունը ապահովում է ախտորոշման և բուժման ամբողջական շղթա՝ լաբորատոր հետազոտություններից մինչև մասնագիտական խորհրդատվություն և բուժման առաջարկներ։ The post Երկրորդ կարծիք՝ առանց Գերմանիա մեկնելու. EcoSense-ի ու GerMed-ի համագործակցությունը appeared first … Read more