Փետրվարի 6-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը Հայաստանի Զինած ուժերում դադարեցվել է փետրվարի 1-ից։
Փետրվարի 1-ից՝ Պաշտպանության նախարարի հրամանով դադարեցվել է ՀՀ զինված ուժերի Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։ Հոգևոր ծառայությունը համակարգվելու է ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության կողմից:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։
The post Կաթողիկոսն ընդունել է գնդերեցներին, որոնց ծառայությունը բանակում դադարեցվել է appeared first on CIVILNET.