Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով առաջացել է հսկայական խցանում։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել այն մաքրելու, աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար, ինչն էլ առաջացրել է վարորդների զայրույթը, ովքեր ամենավերջին խոսքերն էին ուղղում ճանապարհը սպասարկող ընկերությանը։
MediaHub-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշեց, որ պարեկներն ու փրկարարներն այս պահին տեղում ծառայություն են իրականացնում՝ օգնություն ցույց տալով քաղաքացիներին։
Ճշտող հարցին, թե այս պահին քանի՞ մեքենա կա խցանման մեջ, Սարգսյանը նշեց՝ այս դեռ հստակ թիվ չկա. լինելու դեպքում կփոխանցի։
Էմմա Մարտիրոսյան